Աշխարհի Գավաթ. Արոնյանը ցավալի պարտություն կրեց ու լքեց պայքարը
Գրոմասյտեր Լևոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել Ռուսաստանում ընթացող Աշխարհի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի արգելքը:
Աշխարհի գործող գավաթակիրը թայ-բրեյքում զիջեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավին ու լքեց պայքարը՝ չնայած մոտ էր հաջողությանը:
Հիշեցնենք՝ քառորդ եզրափակչի առաջին և երկրորդ դասական պարտիաները խաղաղ ելքով էին ավարտվել:
Կիսաեզրափակչում Վաշիե Լագրավի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայցուցիչ Թեյմուր Ռադջաբովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները ևս դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:

Աղբյուրը՝ armsport.am