Թուրքիայի նախագահական պալատը ծախսում է օրական շուրջ 790․000 դոլար
Թուրքիայի Հաշվիչ պալատի (Sayıştay) հրապարակած զեկույցի համաձայն՝ այս երկրի նախագահական պալատն օրական 4․5 մլն լիրա (շուրջ 790․860 ԱՄՆ դոլար) է ծախսում։ Ըստ զեկույցի՝ 2018թ․ պալատը ծախսել է ի սկզբանե նախատեսված բյուջեի կրկնակին։
Այսպես, 2018թ․ տարեսկզբին Թուրքիայի նախագահական պալատի ծախսերի համար հատկացվել էր 845 մլն լիրա (շուրջ 148․5 մլն դոլար), մինչդեռ տարեվերջին պարզ է դարձել, որ պալատը մեկ տարում ծախսել է 1 մլրդ 648 մլն լիրա (շուրջ 289.6 մլն դոլար)։
Հայտնի է դարձել նաև, որ նախագահ Էրդողանը 1 տարում ընդհանուր առմամբ 708.000 թուրքական լիրա (124.000 դոլար) աշխատավարձ է ստացել։ Համեմատության համար նշվում է, որ 2017թ․ Էրդողանն ամսական ստացել էր 53․300 լիրա (9․300 դոլար) աշխատավարձ, իսկ 2018թ․ Թուրքիայի նախագահի աշխատավարձը կազմել է 59․000 լիրա (10.300 դոլար)։
Ուշագրավ է, որ 2018թ․ վերբերյալ Թուրքիայի նախագահականի ներկայացրած հաշվետվությունում արտացոլվել է ծախսերի միայն մի մասը՝ 943 մլն 647․000 լիրան, իսկ մնացած 705 միլիոնի մասին ոչ մի մեկնաբանություն չի արվել։ Ընդ որում՝ նախագահականի եկամուտները 2018թ․ կազմել են ընդամենը 305 մլն լիրա (53․6 մլն դոլար)։

Աղբյուրը`ermenihaber.am