Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
ՀՀ Վճռաբեկ դատարանը՝ Լիլիթ Թադեւոսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բեկանել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մայիսի 18-ի որոշումը, վերացրել էր Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը և որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:
Իր Վճռաբեկ բողոքում պաշտպանական կողմը խնդրել էր Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 18-ի որոշմանը, Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան ազատ արձակել: Պաշտպանական կողմը նշել էր, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում. «Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, դատարանի կազմը ձևավորվել է կամայականորեն, ինչը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում է: Միևնույն Վերաքննիչ դատարանը գործը չի քննել օրենքով սահմանված ընթացակարգով, ինչպես որ դա պահանջում է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում` անձը կալանավորվել է առանց դատավարությանը փաստացի ներգրավվելու, քանի որ զրկվել է դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից։ Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով սահմանված լիազորությունները Վերաքննիչ դատարանը կիրառել է այնպիսի մեկնաբանմամբ, որը հակասում է Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:»,-նշել է բողոքաբերը։
Անդրադառնալով այս փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված` Վերաքննիչ դատարանի կողմից գործը ոչ օրինական կազմով, ինչպես նաև օրենքով չսահմանված ընթացակարգով քննելու, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելիս Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին հակասելու, կողմերի հավասարությունը խախտելու և պաշտպանվելու բոլոր դատավարական գործիքներից Ռ.Քոչարյանին զրկելու հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում. «Հետևաբար, բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերը հիմնավորված չեն»,-նշել է Վճռաբեկը։ Ինչ վերաբերում է բողոքաբերների այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը գործը քննել է օրենքով նախատեսված ընթացակարգի բացակայությամբ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի քննությունն իրականացվել է առկա քրեադատավարական կարգավորումների շրջանակներում։
Նշենք, որ այս որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։