Politik.am-ը գրում է․ «Օրերս Վճռաբեկ դատարանը` նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, հրապարակեց որոշում, որով բեկանեց Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունի հետ։ Գ․ Ջհանգիրյանն արդարացվեց։ Այս որոշումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակցիները տարբեր առիթներով սկսեցին շրջանառել Ջհանգիրյանի անունը այս կամ այն պաշտոնին նշանակելու համար: Տեր-Պետրոսյանական մամուլը հասարակությանը փորձում է համոզել, որ Գագիկ Ջհանգիրյանը անկաշառ գործիչ է, ով կարող է նախկինների թալանի հետևից գնալ:
Ջհանգիրյանին անվանել կոռուպցիոն պատմություններից հեռու մարդ, մեղմ ասած, անտեղյակություն է: Ջհանգիրյանը, ով եղել է ՀՀ զինդատախազ և իր ամբողջ կյանքում պետական համակարգում է եղել, չգիտես՝ որտեղից, կարողացել է մեծ կարողություն կուտակել: Հասկանալու համար, թե նա աղքատ Հայաստանում ինչպիսի կարողություն է կուտակել, պետք է միայն տեսնել «Մոնումենտում» 1990-ական թվականների վերջին կառուցված եռահարկ շքեղ առանձնատունը, որն այժմ Ջհանգիրյանը վարձակալությամբ է տվել, և այդ տարածքում տեղկայված է Իրաքի Հանրապետության դեսպանությունը:
Հետաքրիր է, թե անկաշառ Գագիկ Ջհանգիրյանը ի՞նչ միջոցներով է կարողացել նման առանձնատուն կառուցել:
Չպետք է նաև մոռանալ այն գործերը, որ զինդատախազ եղած ժամանակ վարել է Ջհանգիրյանը: Մամուլում տասնյակ անգամներ է գրվել նրա կողմից խեղված ճակատագրերի մասին: Գրվել է, թե նա ինչպիսի անտարբերությամբ է մոտեցել երիտասարդների ճակատագրերին, որոնք դժբախտություն են ունեցել հայտնվել նրա տիրույթում»։
Անկաշառ Ջհանգիրյանին որտեղի՞ց եռահարկ առանձնատուն