Արշալույս գյուղի սկզբնամասում BMW-ն մխրճվել է ՊՆ-ին պատկանող ГАЗ 66-ի մեջ․ կա 5 վիրավոր
Այսօր, սեպտեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում BMW մակնիշի 35 XQ 254 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ГАЗ 66 մակնիշի ՊՆ 5567Շ համարանիշի ավտոմեքենայի հետնամասին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 4-ը Վաղարշապատի, 1-ը՝ «Մեծամոր» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ՊՆ և Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները։
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Վաղարշապատի հրշեջ-փրկարարները։
Ֆոտոլրագրողը հայտնում է որ ГАЗ 66-ը հաշվառված է ՊՆ հաշվեկշռում, և ավտոմեքենան թույլատրելի տեղում կայանված է եղել և ոչ մի խոչընդոտ չի ստեղծել վարորդների համար, սակայն BMW-ն մեծ արագությամբ դեպի Արմավիր ընթանալիս, մխրճվել է 66-ի մեջ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com–ում։