Աշխարհ

25.09.2019 13:15


Պեկինում բացվել Է աշխարհի նոր խոշորագույն միջազգային օդանավակայանը

Պեկինում բացվել Է աշխարհի նոր խոշորագույն միջազգային օդանավակայանը

Պեկինում սեպտեմբերի 25-ին հանդիսավոր պայմաններում բացվել Է աշխարհի խոշորագույն միջազգային օդանավակայաններից մեկը՝ Դասինը: Ինչպես հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, արարողությանը մասնակցել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դասինի միջազգային օդանավակայանը հայտարարում եմ պաշտոնապես բացված»,-ասել Է Սի Ցզինպինը:

Նշվում Է, որ արդեն սեպտեմբերի 25-ին Դասինը կընդունի առաջին չվերթները: Օդանավակայանի կառուցման գործում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել Է շուրջ 80 մլրդ յուան (մոտավորապես 11,7 մլրդ դոլար), ինչը նախագիծն ամենաթանկերից մեկն Է դարձնում Չինաստանի քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ:

Դասինը գտնվում Է Պեկինի կենտրոնական մասից 46 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Օդանավակայանի շահագործման հանձնումը, որը հեռանկարում պետք Է խոշորագույնը դառնա աշխարհում, թույլ կտա օպտիմալացնել ուղեւորահոսքերը: Պլանի համաձայն, բացման պահին օդային հանգրվանի թողունակությունը կկազմի տարեկան մոտավորապես 45 մլն ուղեւոր, ինչը կօգնի զգալիորեն նվազեցնել Չինաստանի մայրաքաղաքի օդային հաղորդակցության բեռնվածությունը Պեկինում 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակաշրջանում:

2025 թվականին նոր տրանսպորտային հանգույցը կընդունի 72 միլիոն, իսկ 2040 թվականին՝ 100 միլիոն մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը