Քաղաքական

25.09.2019 12:57


Ներկա պահին հիմքեր չկան պնդելու, որ տեղի է ունեցել սպանություն. ՀՔԾ պետի տեղակալը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին (տեսանյութ)

Ներկա պահին հիմքեր չկան պնդելու, որ տեղի է ունեցել սպանություն. ՀՔԾ պետի տեղակալը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին (տեսանյութ)

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթվ քրգործը հարուցված է ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:

«Որքան ինձ հայտնի է, ներկա պահին հիմքեր չկան պնդելու, որ տեղի է ունեցել սպանություն: Քրեական գործով վարույթն իրակացվում է Քննչական կոմիտեում, առաջարկում եմ նման հարցերով դիմել իրենց»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք ճի՞շտ էր այնպիսի անձնական տվյալների հրապարակումը, որ տանը մենակ չէր եղել, ալկոհոլի ազդեցության տակ էր եղել, նա արձագանքեց. «Հրապարակումը ՀՔԾ-ի կողմից չի իրականացվել։ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը սահմանում է նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը: Սահմանված է, որ ցանկացած գործով հրապարկման ենթակա տեղեկատվության ծավալը որոշում է կոնկրետ քրեական վարույթ իրականացնող մարմինը, այսինքն քննիչը: Ցանկացած քննիչ ինքն է իրավասու որոշել իր վարույթում գտնվող քրգործով հրապարակման ենթակա ծավալը»:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե իբր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ստիպել է Հայկ Հարությունյանին, որ որոշակի ցուցմունք տա, Վլադիմիր Հովհաննիսյանը կարճ արձագանքեց. «Իրականությանը չեն համապատասխանում, հերյուրանքներ են»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը