Լրահոս

25.09.2019 12:25


Նոր մանրամասներ Վայոց Ձորի մարզպետի օգնականի և ՊՆ բարձրաստիճան սպայի վիճաբանությունից․ վերջինիս գլխի և մարմնի տարբեր մասերին պատճառվել է ծանր մարմնական վնասվածքներ

Նոր մանրամասներ Վայոց Ձորի մարզպետի օգնականի և ՊՆ բարձրաստիճան սպայի վիճաբանությունից․ վերջինիս գլխի և մարմնի տարբեր մասերին պատճառվել է ծանր մարմնական վնասվածքներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչի միջնորդությամբ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ կալանավորված Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի բնակիչ, Վայոց Ձորի մարզպետի օգնական, 28-ամյա Հարություն Գրիգորյանի նկատմամբ ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հաստատվել են այն տեղեկությունները, որ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա 43-ամյա Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել։ Մինչդեռ մարզպետի օգնականը հայտարարում էր, որ ինքը միայն դիտողություն է արել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Արսենյան փողոցի թիվ 5-րդ շենքի աստիճանահարթակի մոտ, որի ժամանակ Հ․ Գրիգորյանը դիտավորությամբ նախ բռունցքով 1 անգամ հարվածել է Ա․ Մխիթարյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս հավասարակշռությունը կորցրել ու վայր է ընկել, որից հետո Հ․ Գրիգորյանը ոտքերով և գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ է հասցրել Ա․ Մխիթարյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Ա․ Մխիթարյանին պատճառվել են ծանր մարմնական վնասվածքներ։

Քննչական բաժինը այս պահին հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ է կատարում պարզելու համար, թե արդյոք Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցություն ունեցե՞լ է դաժան ծեծին։

Այս խորագրի վերջին նյութերը