Լրահոս

25.09.2019 12:35


Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու 06-ը. վերջինը ամբողջովին մասնատվել է. կա վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու 06-ը. վերջինը ամբողջովին մասնատվել է. կա վիրավոր

Սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի, 23-ամյա Կամո Ե.-ի վարած Opel մակնիշի OA 960 OA համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ, 48-ամյա Նորայր Մ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 ZT 590 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Նորայր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի, առջևի մասն էլ կտրվել է ավտոմեքենայից:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը