Տնտեսական

25.09.2019 12:15


Վերին Լարսում լարված իրավիճակը պահպանվում է. ահազանգողներն ասում էին. «Պապիկյա՛ն, թունել մտնելով հարց չես լուծի, դուրս արի թունելից» (տեսանյութ)

Վերին Լարսում լարված իրավիճակը պահպանվում է. ահազանգողներն ասում էին. «Պապիկյա՛ն, թունել մտնելով հարց չես լուծի, դուրս արի թունելից» (տեսանյութ)

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, առավոտվանից SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Վերին Լարսում գտնվող մեր հայրենակիցներից, ովքեր ահազանգում են, որ երեկվանից Վերին Լարսում իրենք գտնվում են անպաշտպան վիճակում:

«Ո՞վ է տեսել 21-րդ դարում իշխանությունները չկարողանան օպերատիվորեն արձագանքել մեր խնդիրներին:

Բոլորս հայտնվել ենք անպաշտպան վիճակում: Մեր մաշկի վրա չենք զգում, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են մեր մատից փուշ հանել:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկանից ֆեյսբուքով իր գովքն է անում, թե մի քանի ժամ շրջելու է Արփա-Սևանի թունելով: Տնաշեն, դրսում չես կարում մեր հարցերը լուծես, դու թունելում ի՞նչ պետք է անես, արի քարը փեշիցդ թափի, թունելից դուրս արի, քո քաղաքացիների՝ ովքեր վստահել ու ընտրել է Ձեզ, մատից փուշը հանի»,-ասում էին ահազանգողները:

Այս խորագրի վերջին նյութերը