ՀՀ 2010 թվականիպետականբյուջեիառաջինեռամսյակումՀՀպետականբյուջեիեկամուտներըկազմելենշուրջ 164.1 մլրդդրամ, իսկծախսերը՝ 170.1 մլրդդրամ, որոնքապահովելենՀՀկառավարությանկողմիցառաջինեռամսյակիհամարհաստատվածծրագրիհամապատասխանաբար 107.2 և 90.5տոկոսը: Պետականբյուջեիտարեկանծրագրայինցուցանիշներըկատարվելենեկամուտներիգծով' 22.6%-ով, ծախսերիգծով' 19.9%-ով:2010 թվականիառաջինեռամսյակումՀՀպետականբյուջենկատարվելէ 6 մլրդդրամպակասուրդով' նախատեսված 34.8 մլրդդրամիդիմաց:
Եկամուտներ
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 17.4%-ով կամ 24.3 մլրդ դրամով: Ընդ որում, 19.6%-ով (25.1 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 9.4%-ով կամ 859.1 մլն դրամով' այլ եկամուտները: Միևնույն ժամանակ պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերը նվազել են 68.2%-ով կամ 1.7 մլրդ դրամով:
Պետական բյուջեի եկամուտների 93.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.1%-ը' այլ եկամուտների, 0.5%-ը' պաշտոնական դրամաշնորհների հաշվին: □Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին□ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 4.2 մլրդ դրամ:
2010 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են շուրջ 127.1 մլրդ դրամ և ապահովել 108% կատարողական: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 19.2%‑ով կամ 20.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, որը կազմել է շուրջ 63.5 մլրդ դրամ և 24.4%‑ով կամ 12.5 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը, եկամտահարկի, որը կազմել է ավելի քան 16.2 մլրդ դրամ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 35.4%-ով կամ 4.2 մլրդ դրամով և շահութահարկի աճով, որը կազմել է 18.8 մլրդ դրամ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 18%‑ով կամ 2.9 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են ավելի քան 6.7 մլրդ դրամ՝ 6.4%-ով կամ 400.2 մլն դրամով գերազանցելով 2009 թվականի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը:
Գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները առաջին եռամսյակում կազմել են ավելի քան 5.1 մլրդ դրամ' 1.5%-ով կամ 76.5 մլն դրամով զիջելով 2009 թվականի համապատասխան ցուցանիշը:
2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 1.7 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 56.8%-ով' հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարների աճով: Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 2 մլրդ դրամ այլ հարկեր:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 26.2 մլրդ դրամ' 18.5%-ով գերազանցելով եռամսյակային ծրագիրը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 21.6%-ով կամ 4.7 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 10 մլրդ դրամ և 105%-ով ապահովել եռամսյակային ծրագրային ցուցանիշը: 2010 թվականի առաջին եռամսյակում բյուջե են մուտքագրվել ավելի քան 3.5 մլրդ դրամ պետական տուրքեր' կազմելով ծրագրված մուտքերի 89.3%-ը:
2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել են 795.6 մլն դրամի պաշտոնական դրամաշնորհներ' կազմելով նախատեսված մուտքերի 17.2%-ը: Միջոցները մուտքագրվել են պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին' նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար:
Ծախսեր
2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են շուրջ 170.1 մլրդ դրամի ծախսեր' կազմելով եռամսյակային ծրագրի 90.5%-ը: Մասնավորապես' 159.1 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, շուրջ 11 մլրդ դրամ' ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 2.2 մլրդ դրամ ծախսեր կատարվել են պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 10.9%-ով կամ 16.7 մլրդ դրամով: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 10.9%-ով կամ 16.7 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի, դրամաշնորհների, պետական պարտքի սպասարկման և նպաստների ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 159.1 մլրդ դրամ' 91.6%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.7%-ով կամ 11.4 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 14.8 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 962.1 մլն դրամը' պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 89.3%-ը և 85.8%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի ծախսերն աճել են 6.6%‑ով, իսկ սոցիալական ապահովության վճարները գրեթե չեն փոփոխվել: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 28 մլրդ դրամ, որը կատարվել է 85.6%‑ով և 0.8%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 6.1 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը' կազմելով եռամսյակային ծրագրի 82.6%-ը: Նույն ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 3.9 մլրդ դրամ սուբսիդիաներ' կազմելով եռամսյակային ծրագրի 92%-ը և 4.2%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: 20.4 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեի դրամաշնորհային ծախսերը: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 92.5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են 19.7%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 36.6%‑ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 58.2 մլրդ դրամ կամ եռամսակային ծրագրի 97%-ը: Մասնավորապես' 43.7 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները (98.7%), 14.5 մլրդ դրամ' նպաստները (92.2%): 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն ավելացել են 1.2%‑ով, իսկ նպաստները' 16.4%-ով:
2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի միջոցներից 26.7 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին' 90.5%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը և 6.6%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2010 թվականի հունվար-մարտ ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են շուրջ 11 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 77.4%-ը' նախորդ տարվա 5.7 մլրդ դրամի դիմաց:
Պակասուրդ
2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 6 մլրդ դրամ պակասուրդով' նախատեսված 34.8 մլրդ դրամի դիմաց: 2009 թվականի նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր 13.6 մլրդ դրամ պակասուրդով: Ընդ որում, ներքին աղբյուրներից ներգրավվել է 19.4 մլրդ դրամ կամ նախատեսվածի 40.2%-ը' նախորդ տարվա շուրջ 23.5 մլրդ դրամի դիմաց, իսկ արտաքին աղբյուրները կազմել են -13.4 մլրդ դրամ կամ նախատեսվածի 98.9%-ը' նախորդ տարվա -9.9 մլրդ դրամի դիմաց:
Պետական բյուջեի եկամուտներն աճել են 17.4 տոկոսով
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 164.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 170.1 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 107.2 և 90.5 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով' 22.6%-ով, ծախսերի գծով' 19.9%-ով: 2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 6 մլրդ դրամ պակասուրդով' նախատեսված 34.8 մլրդ դրամի դիմաց:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
2010 թվականի առաջին եռամսյակի ՀՀ պետական բյուջեի կատարման օպերատիվ հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի «նորություններ» բաժնում: