Հայտնաբերվել է Վաղարշապատում կեսգիշերն անց կրակոցներ արձակող տնօրենը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, սեպտեմբերի 25-ին Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չարենց թաղամասի թիվ 21 շենքի բակում խուլիգանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները՝ հասնելով նշված վայր, այնտեղից Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել նույն թաղամասի բնակիչ 27-ամյա Մարտուն Բաղրամյանին, ով եղել է Porsche Cayenne մակնիշի 02 DO 100 համարանիշի ավտոմեքենայով։
Արդեն ոստիկանությունում Մ․ Բաղրամյանը փատերի ճնշման տակ խոստովանել է, որ իր մոտ եղած գազային ատրճանակից բակում թափառող շներին վախեցնելու նպատակով կրակոցներ է արձակել, որից հետո ինքնակամ ոստիկաններին է ներկայացրել Porsche Cayenne-ի սրահում եղած գազային ատրճանակը և հայտարարել, որ այն պատկանում է իրեն։
Մ․ Բաղրամյանը բաց է թողնվել։ Նրա կողմից ներկայացված ատրճանակը հետաքննիչն առգրավել է, և հետաքննիչի կողմից նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․ Բաղրամյանը «Մ․ Բաղրամյան» ԱՁ տնօրենն է։