Մարդիկ նախընտրում են չաշխատել՝ սոցիալական նպաստից չկտրվելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ գործազրկության մասին
Հայաստանում բավականին բարձր գործազրկության մակարդակ կա։ Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերից մեկին ի պատասխան նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Հայաստանում բազմաթիվ թափուր աշխատեղեր կան։
«Վերջին մեկ տարվա ընթացքում քննադատվել եմ այն բանի համար, որ բազմաթիվ թափուր աշխատատեղերի գոյության պատճառներից մեկը նաև այն է, որ շատ դեպքերոմ մարդիկ նախընտրում են չաշխատել, որպեսզի չզրկվեն սոցիալական նպաստից»,- ասաց նա։
Փաշինյանը նկատեց, որ ինքը հաճախ է շփվում գործարարների հետ, որտեղ էլ գործարարները դժգոհություն են բարձացրել, որ չեն կարողանում համապատասխան աշխատողներ գտնել։
«ՀՀ-ում ելակի արտահանումն աճել է մոտ 200 տոկոսով, որովհետև ստեղծվել են նոր ջերմոցներ, որտեղ ելակ են աճեցնում։ Սա գյուղատնտեսության մեր նախընտրած տարբերակն է, մենք այն անվանում են արդյունաբերական գյուղատնտեսություն, սա նախընտրում ենք, քանի որ կախված չէ կարկուտից և այլն։ Այս գործով զբաղվող արտահանողներից մեկն էլ բարձրացրեց խնդիրն՝ ասելով, որ երկրում խնդիր կա, քանի որ ինքը Եվրոպայից է մասնագետ բերում Հայաստան, վճարում է 10 անգամ ավելի շատ աշխատավարձ, որ ելակի հարցում իրեն աջակցեն։ Բուհական համակարագում մենք շատ փոփոխություններ ունենք անելու, որպեսզի այդ մասնագետները առաջանան ու աշխատեն ՀՀ-ում»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ինքն Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել է գտնել ՀՀ-ում թափուր աշխատատեղերը։ Ըստ նրա՝ 3-4 ամսվա ընթացքում 7500 աշխատատեղ գտնվեց, և աշխատանք փնտրողներից 5000-ն աշխատանքի տեղավորվեց։ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ՀՀ-ում «Ձյունիկ» սառնարանների հրդեհից հետո ՀՀ-ում չի գտնվել մի մարդ, որը թեկուզ բարձր աշխատավարձով տարածքից կհեռացնի սառնարանի փչացած մթերքը, արդյունքում՝ այդ աշխատանքն արել են հնդիկները։
Մարդիկ նախընտրում են չաշխատել՝ սոցիալական նպաստից չկտրվելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ գործազրկության մասին
Հայաստանում բավականին բարձր գործազրկության մակարդակ կա։ Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերից մեկին ի պատասխան նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Հայաստանում բազմաթիվ թափուր աշխատեղեր կան։
Փաշինյանը նկատեց, որ ինքը հաճախ է շփվում գործարարների հետ, որտեղ էլ գործարարները դժգոհություն են բարձացրել, որ չեն կարողանում համապատասխան աշխատողներ գտնել։
Վարչապետի խոսքով՝ ինքն Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել է գտնել ՀՀ-ում թափուր աշխատատեղերը։ Ըստ նրա՝ 3-4 ամսվա ընթացքում 7500 աշխատատեղ գտնվեց, և աշխատանք փնտրողներից 5000-ն աշխատանքի տեղավորվեց։ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ՀՀ-ում «Ձյունիկ» սառնարանների հրդեհից հետո ՀՀ-ում չի գտնվել մի մարդ, որը թեկուզ բարձր աշխատավարձով տարածքից կհեռացնի սառնարանի փչացած մթերքը, արդյունքում՝ այդ աշխատանքն արել են հնդիկները։
Աղբյուրը՝ tert.am