Աշխարհ

25.09.2019 19:42


Ինչո՞ւմն է Բրիժիտ Մակրոնի ֆենոմենը. հետաքրքիր փաստեր Ֆրանսիայի առաջին տիկնոջ կյանքից

Ինչո՞ւմն է Բրիժիտ Մակրոնի ֆենոմենը. հետաքրքիր փաստեր Ֆրանսիայի առաջին տիկնոջ կյանքից

Նրան չեն դադարում քննադատել, սակայն, թվում է՝ Ֆրանսիայի առաջին տիկնոջը հանրությունն ամբողջապես այլ կերպ է պատկերացնում: Մարդիկ թերություններ են գտնում նրա ոճում, շարժուձևում և տարիքում: Իսկ նա պարզապես բարեհոգ ժպտում է՝ կատարելով իր պարտքը: Իսկ նրան առավել խորն ուսումնասիրելու դեպքում կարելի է հասկանալ, որ Բրիժիտ Մակրոնը հետաքրքիր և բազմակողմանի զարգացած անձնավորություն է: Նա լուսավոր ու բարի հոգի ունի, իսկ անցած ճանապարհն իսկապես զարմանալի է:

Բրիժիտը, նախկինում՝ Տրոնյե, ծնվել է մեծ ընտանիքում: Նա երջանիկ մանկություն է ունեցել: Հայրը շոկոլադագործ էր: Սակայն աղջիկը շատ շուտ է ամուսնացել, և կարելի է ասել, որ նրա անհոգ կյանքը դադարել է: Ամուսինը 21-ամյա Բրիժիտին տեղափոխել է Փարիզ, ապա՝ Ստրասբուրգ: Զույգը համերաշխ էր, դաստիարակում էր երեխաներին: Սակայն երբ վերջիններս մեծացան, Բրիժիտը որոշեց ինչ-որ բանով զբաղվել՝ դասավանդել դպրոցում:

Այսպես, Ստրասբուրգի դպրոցներից մեկում ճակատագրական հանդիպում կայացավ, որը փոխեց Բրիժիտի կյանքը: 15-ամյա Էմանուել Մակրոնը սիրահարվեց իր 39-ամյա ուսուցչուհուն: Երբ երիտասարդ տղայի ծնողներն իմացան այդ մասին, որդուն Փարիզ ուղարկեցին: Սակայն դա չփոխեց նրա զգացմունքները: Եվ, ինչպես պարզ դարձավ ավելի ուշ, Մակրոնի զգացմունքները անփոխադարձ չէին: Մակրոնը 13 տարի շարունակ սպասել է այն պահին, երբ Բրիժիտը կդադարեցնի իր ամուսնությունը: Եվ միայն 2007-ին նրանք կարողացան ամուսնանալ:

Այժմ 66-ամյա Բրիժիտ Մակրոնը Ֆրանսիայի առաջին տիկինն է: Իսկ նրա երեխաներն ու թոռներն ընդունել ու հարգել են Բրիժիտի որոշումը և շատ ջերմ հարաբերությունների մեջ են գտնվում ներկայիս նախագահի հետ: Եվ չնայած բացասական կարծիքներին ու անթիվ քննադատություններին՝ Բրիժիտը մշտապես ժպտերես է և սիրալիր: Միգուցե հենց դա էլ գրավել է երիտասարդ Մակրոնին:

Աղբյուրը՝ blognews.am

Այս խորագրի վերջին նյութերը