Գյուղացիները թափում են սմբուկի բերքը. համապատասխան գերատեսչությունը ոչ մի քայլ չի անում մթերման հարցը կարգավորելու ուղղությամբ. «Փաստ»
«Աշնան բերքահավաքի այս պիկ շրջանում բավականին ծանր է վիճակը Արարատյան դաշտում, մասնավորաբար բանջարեղենի իրացման առումով։
Գյուղացիները մեծ դժվարություններ ունեն իրենց մշակած բերքն իրացնելու գործում։
Խոսքը վերաբերում է հատկապես սմբուկին, որը գործարանների մի մասն արդեն չի ընդունում կամ ընդունում է բավական էժան գներով, ինչը գյուղացիներին չի բավարարում, քանի որ չեն կարողանում գոնե սպասարկել իրենց վարկերը, որոնք վերցրել են դեռևս գարնանը։
«Փաստ» թերթի լրագրողը Արմավիրի մարզում ականատես է եղել, թե ինչպես է հսկայական քանակությամբ սմբուկն ուղղակի թափվում, քանի որ գյուղացիների զայրույթը հասել է գագաթնակետին։ Վատ է վիճակը նաև ձմերուկի բերքի հետ կապված, քանի որ այն նույնպես ոչ մի կերպ հնարավոր չէ մթերել։
Տեղացիները նշում էին, որ համապատասխան գերատեսչությունը ոչ մի քայլ չի անում մթերման հարցը կարգավորելու, գյուղացիների հետ աշխատելու ուղղությամբ, ինչի արդյունքում իրենք հայտնվել են անելանելի վիճակում։ Ի դեպ, գյուղացիները նաև ասում էին, որ վիճակն ավելի է բարդացել գյուղնախարարության լուծարումից հետո»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: