Հայաստանը պետք է անհապաղ ազատի Ադրբեջանի «գրավյալ» տարածքները․ Յուսեֆ ալ-Ուսայմին
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ ալ-Ուսայմինի հայտարարությունը, որով կոչ է արել պաշտոնական Երեւանին «անհապաղ ազատել Ադրբեջանի «գրավյալ» տարածքները»։
Հայտարարության տեքստում խոսվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ արտահայտելով ամբողջովին ադրբեջանամետ դիրքորոշում կարգավորման գործընթացի հանդեպ, չմոռանալով, սակայն շեշտել, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Հայտարարության մեջ նաեւ Երեւանին հորդորվում է «հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ անհապաղ եւ առանց վերապահումների հեռանալ ադրբեջանական հողերից»։

Աղբյուրը՝ Հրապարակ