Քաղաքական

25.09.2019 08:57


Անընդունելի է, որ Ղարաբաղն ու հարակից շրջանները դեռևս «օկուպացված» են

Անընդունելի է, որ Ղարաբաղն ու հարակից շրջանները դեռևս «օկուպացված» են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ժամանակ, որն ընթանում է Նյու-Յորքում։ Այս մասին հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման, իր ելույթում Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ ասելով․ «Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղը եւ հարակից շրջանները դեռեւս «օկուպացված» են»։

Նա նաեւ հայտարարել է, որ անընդունելի է Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը, եւ հավելել, որ պետք է այնպես անել, որ Հարավային Կովկասը հանվի աշխարհի պրոբլեմատիկ ռեգիոնների ցանկից։

Աղբյուրը՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը