Աշխարհ

24.09.2019 20:46


Պարզվել է`Ֆրանսիայում 90–ամյա կնոջ խոհանոցի կեղտոտ նկարը Վերածննդի շրջանի գլուխգործոց է

Պարզվել է`Ֆրանսիայում 90–ամյա կնոջ խոհանոցի կեղտոտ նկարը Վերածննդի շրջանի գլուխգործոց է

Վերածննդի ժամանակաշրջանի Ֆլորենցիայի վարպետ Չիմաբուեի նկարը հայտնաբերվել է 90–ամյա տարեց կնոջ տանը, Ֆրանսիայի հյուսիսի Կոմպյենյե քաղաքում։

Այս գանձի սեփականատեր կինը կարծում էր, թե իր խոհանոցում պարզապես հին սրբապատկեր է կախված։ Գնահատողները ֆրանսուհուն հայտնել են, որ կտավի արժեքը չորսից վեց միլիոն եվրո է։

Պարզվել է, որ նկարը Ֆլորենցիայի նկարիչ Չեննի դի Պեպոյիննէ, որն ավելի հայտնի է Չիմաբուե անվամբ։ Նա նախառենեսանսի շրջանի իտալական գեղանկարչության գլխավոր վարպետներից է։ Մասնագետները նշում են, որ դի Պեպոն Քրիստոսի մասին ութ կտավ է ստեղծել։ Դրանցից երկուսը ներկայացված են Լոնդոնի ազգային պատկերասրահում ու Նյու Յորքում` Ֆրիկի թանգարանում։

«Հազվադեպ է հաջողվում նկարն այսպիսի լավ վիճակում գտնել։ Միանգամից մտածեցի, որ իտալացիներից մեկն է։ Սակայն նույնիսկ չէի կարող ենթադրել, որ դա կլինի ինքը` Չիմաբուեն»,–ասել է նկարը գնահատող ընկերության ներկայացուցիչ Ֆիլոմեն Վուլֆը։

Կոմպյենյեի աճուրդի տունը հունիսին դիմել է 90 տարեկան կնոջը` «տանաղբը մաքրելու» խնդրանքով։ Աճուրդի մասնակիցներն իրենց հերթին դիմել են փորձագետների բյուրոյին, որտեղ հաստատվել է, որ կտավը պատկանում է Չիմաբուեին։ Աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 27–ին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը