Աշխարհ

24.09.2019 21:45


Ալժիրում ութ նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից

Ալժիրում ութ նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից

Ութ նորածին Է զոհվել Ալժիրի արեւելքի Էլ Ուեդ նահանգի հիվանդանոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ան Նահար» ալժիրյան թերթը:

Ըստ առկա տեղեկատվության, հրդեհը սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան սկսվել Է հետծննդյան խնամքի բաժանմունքում: Քաղաքացիական պաշտպանության ուժերին հաջողվել Է տարհանել 76 մարդու, այդ թվում՝ 11 նորածնի, 37 մայրերի եւ հիվանդանոցի 28 աշխատակցի: Իշխանությունները հետաքննություն են կատարում:

Ըստ նախնական տեղեկատվության, հրդեհի պատճառ Է դարձել կարճ միացումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը