Մեծ Բրիտանիայի բնակչուհու համար լեզուն վերականգնել են նրա ձեռքի հյուսվածքներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail հրատարակությունը:
Ռաշքլիֆի շրջանից Ռեբեկա Փաթերսոնիմոտ ութ տարի լեզվի վրա ոչ մեծ խոց Է եղել, իսկ բերանի խոռոչում՝ սպիտակ բիծ: Բրիտանուհուն ախտորոշել են բերանի կանդիդոզ, որը վտանգ չի ներկայացնում հիվանդի համար: Սակայն ժամանակի ընթացքում կնոջ լեզուն սկսել Է այնպես սաստիկ ցավել, որ նա չի կարողացել ուտել եւ քնել:
2018 թվականի ապրիլին կատարել են բիոպսիա: Անալիզները ցույց են տվել, որ Փաթերսոնի մոտ քաղցկեղ Է: Կինը խոստովանում Է, որ շատ ծանր Է տարել այդ նորությունը. դրանից ոչ շատ առաջ նրան առաջարկություն Էր արել սիրած երիտասարդը: Բրիտանուհին ապրումներ ուներ, թե ընդմիշտ կզրկվի խոսելու ունակությունից: Սակայն բժիշկները գտան լուծումը: Փաթերսոնին ուղարկել են 11-ժամանոց վիրահատության, որի ընթացքում հեռացրել են նրա լեզվի աջ մասը, որն ախտահարված Էր ուռուցքով, այն փոխարինել են կնոջ ձախ ձեռքի մաշկով եւ զարկերակի մի մասով:
Նոր լեզուն բերանում տեղավորելու համար անդամատել են բրիտանուհու պարանոցի աջ կողմի ավշային հանգույցները եւ հանել երկու ատամ: Վիրահատությունից հետո Փաթերսոնը մեկ շաբաթ չԷր կարողանում խոսել եւ դժվարությամբ Էր շարժում պարանոցն ու ձեռքերը: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա ստիպված Է եղել վերստին սովորել կուլ տալ եւ ուտել: Վիրահատությունից հինգ ամիս անց կինն աշխատանքի Է վերադարձել դպրոց, որտեղ նա օգնություն Է ցուցաբերում հաշմանդամություն ունեցող աշակերտներին:
Կնոջ համար լեզու են սարքել նրա իսկ ձեռքից
Մեծ Բրիտանիայի բնակչուհու համար լեզուն վերականգնել են նրա ձեռքի հյուսվածքներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail հրատարակությունը:
Ռաշքլիֆի շրջանից Ռեբեկա Փաթերսոնի մոտ ութ տարի լեզվի վրա ոչ մեծ խոց Է եղել, իսկ բերանի խոռոչում՝ սպիտակ բիծ: Բրիտանուհուն ախտորոշել են բերանի կանդիդոզ, որը վտանգ չի ներկայացնում հիվանդի համար: Սակայն ժամանակի ընթացքում կնոջ լեզուն սկսել Է այնպես սաստիկ ցավել, որ նա չի կարողացել ուտել եւ քնել: