Լրահոս

25.09.2019 08:29


Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 25-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 3-րդ փողոցի 5-ից–15, 10-ից–22, Խորենացու 62, Դավիթ Բեկի փողոցի 54-ից–106, Նուբարաշենի փողոցի 9-ից–22 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը