Աշխարհ

24.09.2019 20:27


Դավութօղլուից հետո շուրջ 20 նախկին պաշտոնյաներ լքել են Էրդողանի կուսակցությունը

Դավութօղլուից հետո շուրջ 20 նախկին պաշտոնյաներ լքել են Էրդողանի կուսակցությունը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսկացության (ԱԶԿ-AKP) շարքերը շարունակում են նոսրանալ։ Օրեր առաջ կուսակցությունից հեռանալու մասին հայտարարել էին ԱԶԿ նախկին նախագահ և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ԱԶԿ նախկին փոխնախագահ Սելչուք Օզդաղը, մեջլիսի մարդու իրավունքների ուսումնասիրման հանձնաժողովի նախկին անդամ Այհան Սեֆեր Ուսթյունը և նախկին պատգամավոր Աբդուլլահ Բաշչըն։

Սակայն դրանով հրաժարականների շղթան չի վերջանում։ Սեպտեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ կուսակցության շարքերը լքել են նաև շուրջ 20 նախկին պատգամավորներ ու ԱԶԿ նահանգային ու շրջանային կառույցներ ղեկավարներ, որոնց թվում՝ նախկին պատգամավորներ Քանի Թորուն, Ալի Սարըքայան, Օմեր Ունալը, Ֆերամուզ Ուսթյունը, Իբրահիմ Թուրհանը, ինչպես նաև՝ Ադըյամանում, Բաթմանում, Աղրըում, Մուշում, Թեքիրդաղիում, Դիարբեքիրում ԱԶԿ նահանգային կառույցների նախկին նախագահները։

Ուշագրավ է, որ ԱԶԿ-ի շարքեր լքել է նաև իշխող կուսակցության պատմության մեջ նահանգային կառույցի ղեկավար ընտրված միակ կինը՝ Յեշիմ Քարադաղը։ Վերջինս 2016-2018թթ․ եղել է Չանաքքալեում ԱԶԿ նահանգային կառույցի ղեկավարը։ Նշված անձինք կուսակցությունից հեռանալու իրենց որոշման մասին մեծ մասամբ հանրությանը հայտնել են սոցիալական ցանցերում արված գրառումների միջոցով։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը