«Պետությունը միջամտեց ընտրություններին». Փայլանի արձագանքը Պոլսի պատրիարքարան ուղարկած նոր կանոնագրին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլաննարձագանքել է սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկած Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրին։ Ըստ այդմ՝ պատրիարքական թեկնածու կարող են դառնալ միայն այն սրբազանները, ովքեր ենթակա են Պոլսի աթոռին։
Հայ պատգամավորի գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Ներքին գործերի նախարարությունը միջամտեց պատրիարքարանի ընտրություններին։ Թուրքիայի պատմության ընթացքում պատրիարքի ընտրություններին մասնակցել և նաև ընտրվել են դրսում ապրող թեկնածուներ, որոնք ծնունդով Թուրքիայից են եղել։ Այժմ պահանջում են, որ ընտրություն կատարենք 2 թեկնածուի միջև։ Եկեք մեր բողոքը հայտնենք, որպեսզի պատրիարքի իրական թեկնածուների ընտրական իրավունքները չոտնահարվեն»։
«Պետությունը միջամտեց ընտրություններին». Փայլանի արձագանքը Պոլսի պատրիարքարան ուղարկած նոր կանոնագրին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկած Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրին։ Ըստ այդմ՝ պատրիարքական թեկնածու կարող են դառնալ միայն այն սրբազանները, ովքեր ենթակա են Պոլսի աթոռին։
Հայ պատգամավորի գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Ներքին գործերի նախարարությունը միջամտեց պատրիարքարանի ընտրություններին։ Թուրքիայի պատմության ընթացքում պատրիարքի ընտրություններին մասնակցել և նաև ընտրվել են դրսում ապրող թեկնածուներ, որոնք ծնունդով Թուրքիայից են եղել։ Այժմ պահանջում են, որ ընտրություն կատարենք 2 թեկնածուի միջև։ Եկեք մեր բողոքը հայտնենք, որպեսզի պատրիարքի իրական թեկնածուների ընտրական իրավունքները չոտնահարվեն»։
Աղբյուրը՝ ermenihaber.am