Լրահոս

24.09.2019 15:25


Արարատի մարզում նախկին պատգամավորին պատկանող գազալցակայանում ավտոմեքենաներ են այրվել

Արարատի մարզում նախկին պատգամավորին պատկանող գազալցակայանում ավտոմեքենաներ են այրվել

Քիչ առաջ, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել խոտով բարձած բեռնատար ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը տարածվել է նաև ու վնասել մեկ այլ ավտոմեքենա։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները։

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների վարորդների ինքնությունը, և արդյոք հրդեհի հետևանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված գազալցակայանը պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին, ով սպանվել էր ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ «Կարամելի Հարութ» մականվամբ՝ Հարություն Կարագյոզյանի կողմից։ Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակով ինքնասպան էր եղել։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը