Լրահոս

24.09.2019 15:20


Երևանում բախվել են Շտապօգնության մեքենան և Hyundai Sonata-ն․ կա վիրավոր (տեսանյութ)

Երևանում բախվել են Շտապօգնության մեքենան և Hyundai Sonata-ն․ կա վիրավոր (տեսանյութ)

Այսօր, սեպտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում Կոմիտաս պողոտա Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 489 SU 54 համարանիշի և Hyundai Sonata մակնիշի 36 AQ 563 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford Transit-ը, որը հաշվառված է Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի։ Եվ օպերատվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորներին, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Շտապօգնության ավտոմեքենան, որը լուսային և ձայնային ազդանշանները չի միացրել։ Մինչդեռ վարորդը հերքում էր, ասելով, որ ինքը միացրել է։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագորղը հայտնում է, որ երբ ԱՊՊԱ գործակալը Շտապօգնության վարորդից պահանջել է փաստաթղթերը, վերջինս հայտնել է, որ վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրն իր մոտ չի, մնացել են Սիսիանում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը