Քաղաքական

24.09.2019 15:10


Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը, անհիմն լինելու պատճառաբանությամբ, մերժեց պաշտպանների՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Այս դատական նիստին ևս Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու և որպես այլընտրանքային միջոց գրավ կիրառելու վերաբերյալ: Որպես գրավի չափ առաջարկվեց սահմանել մինչև 5 մլն դրամ գումար:

Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները կալանքի պայմաններում խորանում են: Լևոն Բաղդասարյանը հղում արեց տեղացի և միջազգային մասնագետների տված գնահատականին՝ Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված:

Նա ընդգծեց, որ դատարանի որոշումով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մասնագետը ևս խոսել է կալանքի հետ բուժման անհամատեղելիության մասին: Պաշտպանն ասաց, որ Գրիգորյանը նման վիճակում մնալով ենթարկվում է խոշտանգման:
Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով Մանվել Գրիգորյանը կրկին չէր բերվել դատարան՝ առողջական խնդիրներով պայմանավորված, ԲԿ-ից դատարանին տրամադրվել էին համապատասխան փաստաթղթեր:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը