Հարյուրավոր մերկ կանայք ու տղամարդիկ բարեգործական մրցալողի են մասնակցել Հյուսիսային ծովում
Հարյուրավոր մերկ բրիտանացիներ են լողացել Հյուսիսային ծովում՝ հաջակցություն հոգեկան առողջության պահպանության Mind բարեգործական հիմնադրամի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mirror թերթը: Բարեգործական ակցիան տեղի Է ունեցել սեպտեմբերի 22-ին՝ աշնանային գիշերահավասարի նախօրյակին:
Ըստ նախնական տվյալների, մրցալողին մասնակցելու և նվիրատվություն անելու Էր եկել ավելի քան 700 մարդ: Բոլոր հյուրերին կերակրել են խորովածով:
Միջոցառման կազմակերպիչ Ջեքս Հիգինսոնը հայտարարել Է, որ ընթացիկ տարում ակցիան անցել Է բարձր մակարդակով: Նա ընդգծել Է, որ ծովում լողին մասնակցել են նույնիսկ հաշմանդամի սայլակներով մարդիկ: «Շուրջ բոլորն այնքան շատ Էր ուրախությունը, ժպիտները, գրկախառնությունները,-պատմում Է Հիգինսոնը,-Աննկարագրելի Էր այդ ամենը դիտելը: Ակցիայի գաղափարն այն չԷր, որ մարդիկ պարզապես մերկանան: Նրանց համար դա արկած Էր, հույզերի փոխանակում»:
«Մենք ռիսկի դիմեցինք, միաձուլվեցինք բնությանը, ուրախանում Էինք կյանքով և ցուցադրում մեր մարմինների եզակիությունը,-ասում Է լողին մասնակցած 41-ամյա մի կին: Մարդիկ միմյանց վրա ջուր Էին շփում, ճչում Էին ու ծիծաղում: Դա սքանչելի Էր»: