Քաղաքական

24.09.2019 12:09

Իշխանությունները բողոքի ակցիաներ են կազմակերպում ՌԴ նախագահ Պուտինի դեմ․ ակտիվիստներ կլինեն նաև Վրաստանից

Իշխանությունները բողոքի ակցիաներ են կազմակերպում ՌԴ նախագահ Պուտինի դեմ․ ակտիվիստներ կլինեն նաև Վրաստանից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

Հայաստանի նոր իշխանությունները ևս պատրաստվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին։ Ընդորում հայկական կողմը պատրաստվում է երկու ֆրոնտով։ Առաջին ֆրոնտում կլինեն պաշտոնական միջոցառումները, իսկ երկրորդում Պուտինի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները։

Ըստ մեր աղբյուրների, իշխանության տարբեր ներկայացուցիչներ համախմբում են երիտասարդների, ովքեր կմասնակցեն նախագահ Պուտինի դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին։ Մասնակցիներ կլինեն նաև Վրաստանից։ Ըստ մեր աղբյուրի, հայկական կողմի ակտիվիստների աշխատանքը կորդինացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, իսկ Վրաստանի քաղաքացիների մասնակցության հարցերը լուծում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Խառատյանը։ Նախատեսվող գործողություններին հնարավոր է մասնակցեն նաև «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչները։

Այս բողոքի գործողություններով իշխանությունները ցանկանում են ՌԴ նախագահին ցույց տալ, որ Հայաստանում կա դժգոհություն իրենց վարած քաղաքականությունից։ Իշխանությունները փորձում են նաև ռուսական կողմին հասցնել մեսիջ, որ եթե իրենք չլինեն, ապա առավել ռադիկալ ուժեր կարող են գալ իշխանության, որոնք կարող են կտրուկ խզել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։