Լրահոս

24.09.2019 12:15


Հայտնաբերվել է 63-ամյա տղամարդը, ով կասկածվում է անչափահաս աղջիկների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

Հայտնաբերվել է 63-ամյա տղամարդը, ով կասկածվում է անչափահաս աղջիկների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 22-ին, ոստիկանության Վաղարաշապի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 63-ամյա Վաղարշակ Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշերով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է:

Պարզվել է, որ տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նաև Երևանի դպրոցներից մեկի 5-րդ դասարանի աշակերտուհի, 11-ամյա Հ. Ս.-ի նկատմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ 2016թ. դեկտեմբերից մինչև 2017-ի մարտն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչի տան դիմաց գտնվող պահակատանը նշված գյուղի բնակիչ, 63-ամյա Վաղարշակ Հ.-ն պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ էր կատարել Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհի, 12-ամյա Մ. Պ.-ի նկատմամբ:

Փաստի առթիվ տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը