Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքը
Դեռևս ապրիլի 30-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ցուցմունքը Մարտի 1-ի գործով:
ArmLur.am-ը վերահրապարակում է ցուցմունքը ամբողջությամբ:
Ներկայացնում ենք ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքը:
1999-2008 թթ. ՀՀ ոստիկանության պետ աշխատած գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, պատասխանելով քննիչի հարցին, պարզաբանել է, որ 2008թ.-ի մարտյան օրերին «Իմ հիշելով` փետրվարի 28-ին կամ 29-ին ինձ հետ է կապնվել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, ով հայտնեց, որ օպերատիվ տվյալներն են ստացվել, որ Ազատության հրապարակում կուտակվում են զենք-զինամթերք, եւ հնարավոր է, որ սադրիչ գործողություններ տեղի ունենան:
Այդ տեղեկությունը ստանալուն պես ես հանձնարարել եմ Արմեն Երիցյանին մեր օպերատիվ բլոկով պարզել ԱԱԾ-ից ստացված տվյալների իսկությունը, եւ Արմեն Երիցյանն ինձ զեկուցեց, որ իրականում Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման ինֆորմացիա կա: Նման ինֆորմացիան ստանալուց հետո փետրվարի 29-ին խորհրդակցություն եմ հրավիրել ինձ մոտ եւ կարգադրել եմ առավոտյան տեխզննություն իրականացնել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի առկայություն ստուգելու համար:
Հանձնարարության կատարումը հանձնարարել եմ օպերատիվ բլոկին, որը ղեկավարում էր Արմեն Երիցյանը, իսկ ծառայության բլոկը հանձնարարել եմ Սաշա Աֆյանին: Սաշա Աֆյանը պետք է ծառայության բլոկով շրջափակեր Ազատության հրապարակը, իսկ օպերատիվ բլոկը` ի դեմս ՔՀԳՎ եւ ԿՀԴՊԳ վարչությունների, պետք է իրականացնեին տեղատեսություն: Եվ ես հանձնարարել էի, որ տեխզննում իրականացնող ուժերը հրապարակ գնային առանց հատուկ միջոցների, քանի որ հատուկ միջոցներով գնալու դեպքում չէին կարող տեխազննում իրականացնել:
Իմ մտավախությունը եղել է այն, որ կարող է Ազատության հրապարակում ինչ-որ բան պայթեցնեին, տուժածներ լինեին, եւ դա բարդեին գործող իշխանության վրա. դա է եղել իմ մտավախությունը: Մինչեւ միջացառման սկսելը Գորիկ Հակոբյանը ինձ տեղեկացրեց, որ ինֆորմացիայի արտահոսք է եղել, որ Ազատության հրապարակում տեղյակ են կատարվելիք միջոցառման մասին, եւ արդեն մարտի 1-ի առավոտյան ինձ Սաշա Աֆյանը զեկուցեց, որ Ազատության հրապարակում ոստիկաններին սպասել են, եւ տեխազննում իրականացնել չի հաջողվել, քանի որ բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, որից հետո ցուցարարներին դուրս են բերել հրապարակից, որպեսզի կարողանային տեխզննում իրականացնել:
…Հրապարակը շրջափակվել է, որից հետո կատարվել են քննչական եւ օպերատիվ գործողություններ, որի արդյունքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի զենք-զինամթերքներ: Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ ցուցարարաները կուտակվում են Իտալիայի Հանրապետության դեսպանատան մոտ, եւ ես կարգադրել եմ ոստիկանական ուժեր ուղարկել այդ տարածք՝ հասարակական կարգը պահպանելու համար:
Նաեւ նշեմ, որ ոստիկանությունը չի ցանկացել ցրել ցույցերը, այլ միայն ցանկացել են տեղատեսություն իրականացնել՝ պարզելու համար ստացված օպերատիվ տվյալները, եւ իմ հանձնարարությունն է եղել, որ տեղզննումից հետո կարող են ցուցարարները հետ վերադառնալ եւ Թատերական հրապարակում շարունակել իրենց ցույցը: Մյասնիկյանի արձանի մոտ գնալով` ցուցարարները շատանում էին, որից հետո ոստիկանության ղեկավարները, ովքեր արտաքին ծառայություն էին ղեկավարում, սկսեցին բանակցել ցուցարարների ղեկավարների հետ, որպեսզի իրենց ցույցը տեղափոխեն Մատենադարանի մոտ կամ այլ տեղ Երեւան քաղաքում:
Միաժամանակ ասվել է, որ Օպերայի հրապարակ գնալ հնարավոր չէ, քանի որ այնտեղ շարունակվում են քննչական եւ օպերատիվ գործողությունները: Հիշում եմ, որ ինձ զեկուցել էին, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ ցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումները հետ էին քաշվել այդ տարածքից, սակայն միջամտել է Լեւոն Զուրաբյանը եւ հրաժարվել է ցույցը տեղափոխել Մատենադարան: Այդ ժամանակ է, որ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ եւ ժողովրդին հանդարտեցնի, լարված իրավիճակը թուլացնի, սակայն հետագայում ինձ զեկուցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ:
Ոտիկանության ստորաբաժանումները դուրս բերելուց հետո Մյասնիկյանի արձանի մոտ եւ հարակից տարածքներում, այդ թվում` քաղաքապետարանի մոտ եւ Սունդուկյանի անվան թատրոնի մոտ, անկարգություններ եղան. ոստիկանական մեքենաներ հրկիզվեցին, եւ բախումներ եղան ոստիկանների հետ:
Դրանից հետո ցուցարարները ավտոբուսներով եւ տրանսպորտային միջոցներով փակել էին Գրիգոր Լուսավորիչ փողոցը կրկեսի կողմից: Դրանից հետո ինձ զեկուցել են, որ Մյասնիկյանի արձանի մոտ բարձրախոսներ են բերել, եւ ցուցարարների առաջնորդները ելույթներ են ունենում: Իրավիճակը գնալով լարվում էր, սկսել էին մեքենաները հրկիզել Մաշտոցի պողոտայում, եւ որպեսզի անկարգությունները ընդհանուր տարածում չունենային, երեկոյան կարգադրեցի ոստիկանական ուժերը կենտրոնացնել Ձկան խանութի մոտ: Այդ ժամանակ ոստիկանության ուժերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարել եմ Արմեն Երիցյանին:
Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ բախումներ են տեղի ունենում ոստիկանության զորքերի եւ ցուցարարների միջեւ: Զեկուցել են, որ առաջին բախման ժամանակ նետած նռնակի պայթյունից զոհվել է ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանը: Այդ ժամանակ ես ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանին հանձնարարել եմ ամեն կերպ խուսափել ընդհարումներից եւ բախումներից:
Նշեմ նաեւ, որ Գրիգոր Գրիգորյանը ինձ զեկուցել է, որ փորձել են փշալարերով բարիկադ ստեղծել իրենց ու ցուցարարների միջեւ բախումներից խուսափելու համար, սակայն չի ստացվել, քանի որ ցուցարարները հարձակվել եւ գրավել են փշալարով մեքենան: Զեկուցել է նաեւ, որ ոստիկանության զորքերի վրա նետում են մետաղյա կոնստրուկցիաներ՝ ոզնի, մոլոտովյան կոկտելներ եւ քարեր: Գրիգոր Գրիգորյանը զեկուցել է նաեւ, որ նկատել է, թե ինչպես են ցուցարարներն իրենց վրա կրակում, այսինքն՝ նկատել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ հրազենից կրակոցներ արձակել ցուցարարների ուղղությամբ:
Այդ ընթացքում ինձ զեկուցում էին ոստիկանության ծառայողների շարքերում մեծ թվով վիրավորների մասին, ինչպես նաեւ զոհերի մասին, իսկ վերջին զոհը, որ զեկուցել են, եղել է ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, ով վիրավորում էր ստացել պարանոցի հատվածում Լեո փողոցում:
Արդեն ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն մտցնելու հրամանագիր ստորագրվեց, որի համաձայն` արտակարգ դրության պայմաններում կարգի պահպանությունը հանձնարարված էր ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերին: Արտակարգ դրությունը մտցնելուց հետո՝ մոտ 1 կամ երկու ժամ անց, իրավիճակը գնալով հանդարտվեց: Հաջորդ օրն արդեն իմ կողմից այցելություն է կատարվել ոստիկանության հոսպիտալ, որտեղ այդ ժամանակ ստացիոնար բուժում էին ստանում մեծ թվով ոստիկանության ծառայողներ:
Նույն օրը կամ հաջորդ օրը ոստիկանության հոսպիտալ է այցելել նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ՀԱՐՑ. Առաջարկում եմ պատմել` 2008թ. փետրվարի 23-ին կամ դրանից հետո` մինչեւ մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում, ՀՀ նախագահի կողմից հրավիրված որեւէ խորհրդակցության մասնակցել եք, թե ոչ: Եթե այո, ապա ներկայացրե՛ք հրավիրած խորհրդակցության հանգամանքները, մասնավորապես` ովքե՞ր են մասնակցել, ո՞րն է խորհրդակցություն հրավիրելու անհրաժեշտությունն ու նպատակը, ի՞նչ հարցեր ու խնդիրներ են քննարկվել խորհրդակցության ընթացքում, ի՞նչ որոշումներ են կայացվել, ի՞նչ հանձնարարականներ են տրվել թե՛ ՀՀ ոստիկանությանը եւ թե՛ այլ պետական մարմիններին, այդ թվում` ՀՀ զինված ուժերին, եւ ինչպիսի՞ն պետք է լիներ համագործակցությունը նշված մարմինների միջեւ դրված առաջադրանքները կատարելու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. նախագահական նստավայրում խորհրդակցության մասնակցել եմ, եւ դա տեղի է ունեցել փետրվարի 23-ին: Նշված խորհրդակցությանը նախագահ Ռ. Քոչարյանը հրավիրել էր ուժային կառույցների ղեկավար կազմերը, ես մասնակցել եմ խորհրդակցությանը իմ տեղակալների հետ:
Նախագահի մտավախությունն էր ստեղծված իրավիճակը, որպեսզի բախումներ տեղի չունենան, եւ քանի որ Զինված ուժերից տեղեկություներ կային, որ միացել են ցուցարարներին, այդ թվում` ՊՆ փոխնախարարներ Գագիկ Մելքոնյանն ու Մանվել Գրիգորյանը, ուստի նախագահի պահանջն էր, որ սպաները չխառնվեն ներքաղաքական իրադարձություններին կամ էլ դուրս գան համակարգից եւ նոր մասնակցեն քաղաքական իրադարձություններին, պահանջում էր պահպանել չեզոքություն: Այլ խորհրդակցություն չեմ հիշում, որ այդ ընթացքում տեղի ունեցած լինի:
ՀԱՐՑ. Հիշյալ ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցող հետընտրական զարգացումների եւ տիրող իրավիճակի ներքաղաքական լարվածության մասին Դուք ո՞ւմ եք զեկուցել: Ի՞նչ հաճախականությամբ եւ ի՞նչ հանձնարարություններ եք ստացել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան քաղաքում ստեղծված իրավիճակի մասին զեկուցել եմ ե՛ւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, ե՛ւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Քանի որ ցուցարարները հաճախակի երթեր էին կազմակերպում, որի ընթացքում ցուցափեղկերն էին կոտրում, եւ բախումներ էին լինում քաղաքացիների հետ. ընդամենը դա է եղել զեկուցման առարկան: Իսկ ինչ վերաբերում էր մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացված միջացառմանը, ապա այդ մասին ես զեկուցել եմ միայն նախագահ Ռ. Քոչարյանին, վարչապետին չեմ զեկուցել:
Նախագահին զեկուցել եմ, որ ԱԱԾ ղեկավարից ինֆորմացիա եմ ստացել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման մասին եւ հանձնարարել եմ ուսումնասիրել ստացված տեղեկատվության հավաստիությունը: Եթե հաստատվի, ապա պետք է մտնենք, տեխզննում կատարենք եւ հայտնաբերենք դրանք:
Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ինձ ասել է, որ իրեն Գորիկ Հակոբյանը զեկուցել է այդ մասին, որից հետո հետաքրքրվել է, թե ինչպես են իրականացնելու տեղազննումը, որ բախումներ չլինեն, եւ ես պատճառաբանել եմ, որ տեղզննման գնալու ենք առանց զինվածության եւ առանց հատուկ միջոցների, այն կատարելու է Սաշա Աֆյանը, որն այդ օրերին միշտ շփվել է ցուցարարների հետ եւ կարողանում է կոնտակտի մեջ մտնել նրանց հետ: Իմ հիշելով` եթե չեմ սխալվում, Ազատության հրապարակի միջոցառմանը մասնակցել են նաեւ Ազգային անվտանգության մի քանի ծառայողներ` որպես հավելյալ օգնական ուժեր:
ՀԱՐՑ. Ծանո՞թ եք արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008թ. փետրվարի 23-ին ստորագրված թիվ 0038 հույժ գաղտնի հրամանին եւ դրա բովանդակությանը: Եթե այո, ապա հայտնեք, թե երբ է այն Ձեզ հայտնի դարձել, եւ ինչն է հանդիսացել ՀՀ Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու նպատակը, դրանով ինչ խնդիրներ էին լուծվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված հրամանի մասին ես տեղեկացել եմ միայն ամիսներ առաջ՝ ձեր կողմից կատարված արդյունքները համացանցում հրապարակելուց հետո, իսկ մինչ այդ նշված հրամանի մասին ոչինչ չեմ իմացել:
ՀԱՐՑ. 2008թ. մարտի 1-ի դեպքերի նախորդող օրերին` դեռեւս 2008թ. փետրվարի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրվել է թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը, որի քաղվածքը հետագայում հրապարակվել է մամուլում, համացանցում: Այդ հրամանով մինչեւ ՀՀ նախագահի` 01.03.2008թ. արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի ընդունումը բանակն արդեն կազմ-պատրաստ ներգրավված էր քաղաքական իրադարձություններին:
Զինված ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներ դեռեւս փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերը դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից եւ տեղափոխվել մայրաքաղաքում կամ հարակից բնակավայրերում տեղակայված զորամասեր, որտեղ մինչեւ մարտի 1-ը հիշյալ համահավաք գումարտակների անձնակազմերը ոստիկանության ծառայողների հետ զորավարժություններ են իրականացրել եւ սովորեցրել են ցույցերի ժամանակ իրականացվող գործողությունները` ցույցը ցրելու եւ ցուցարարների միջից ակտիվիստներին չեզոքացնելու ուղղությամբ: Դրանից հետո` դեռեւս փետրվարի 28-ին, նշված համահավաք գումարտակները տեղափոխվել են Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպես արդեն նշեցի, թիվ 0038 հրամանի մասին իմացել եմ վերջին ամիսների ընթացքում եւ տեղյակ չեմ եղել, որ դեռեւս փետրվար ամսին Զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղափոխվել Երեւան քաղաք: Իսկ ինչ վերաբերում է Զինված ուժերի զինծառայողներին ոստիկանների կողմից զորավարժություններ կազակերպել եւ անցկացնելուն, ապա նման հանգամանքի մասին չեմ հիշում, բայց որքան հիշում եմ, նման բան պետք է որ տեղի ունեցած չլինի:
Իսկ բանակը Երեւան քաղաքի փողոցներում հայտնվել է, երբ անկարգություներ են սկսվել Երեւան քաղաքում, իսկ դա արտակարգ դրություն հայտարարելուց հետո էր, թե առաջ, չեմ կարող ասել: Մարտի 1-ին, երբ արդեն իրավիճակը լուրջ էր, հստակ ժամը չեմ կարող ասել, ինձ նաեւ հայտնել են, որ Երեւան քաղաքում հասարակական կարգի պահպանությունը պետք է ղեկավարի ու կոորդինացնի Յուրի Խաչատուրովը, եւ բոլորը պետք է ենթարկվեն իրեն:
ՀԱՐՑ. 2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող հետընտրական իրադարձությունների ժամանակ` մինչեւ արտակարգ դրություն մտցնելը, ՀՀ ոստիկանությունը որեւէ կերպ համագործակցե՞լ է Զինված ուժերի հետ, թե՞ ոչ: Վերջինս որեւէ աջակցություն ստացե՞լ է, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ օրերի ընթացքում որեւէ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ չի եղել: Ինչպես արդեն նշեցի, մարտի 1-ին, երբ արդեն իրավիճակը շատ լարված էր, զոհեր էին անգամ եղել, այդ ժամանակ ինձ ասացին, որ Երեւանի կայազորի պետ Յուրի Խարատուրովն է ղեկավարելու եւ կոորդինացնելու հասարակական կարգի պահպանությունը:
Իսկ ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության աջակցությանը, ապա որեւէ աջակցություն չի եղել:
ՀԱՐՑ. «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` ՕՀ միջոցառումն իրականացնելուց հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում են դրա վերաբերյալ տեղեկություններ, ստորագրում են այն իրականացրած պաշտոնատար անձինք, հայտնեք, թե նման արձանագրություն կազմվել է արդյոք, թե ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման արձանագրություն կազմվել է , եւ դա հանդիսացել է դեպքի վայրի զննության արձանագրությունը, քանի որ այդ ժամանակ արդեն հարուցվել էր քրեական գործ, եւ օպերատիվ քննչական խմբի կողմից համատեղ իրականացվել է դեպքի վայրի զննություն:
ՀԱՐՑ. Եթե, ինչպես պնդում եք, ոստիկանության նպատակն է եղել հրապարակում հավաքված քաղաքացիներին դուրս բերել, որպեսզի կատարվի զննություն, այդ ինչո՞ւ քաղաքացիներին հետապնդեցիք մինչեւ Մատենադարան, Հյուսիսային պողոտա, հրապարակ եւ Մ.Մաշտոցի պողոտա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ցուցարարները, բացառվում է, որ հետապնդած լինեն, հնարավոր է, որ հետապնդած լինեն այն անձանց, ովքեր դիմադրություն են ցույց տված եղել ոստիկանությանը, եւ հետապնդման խնդիրը եղել է տեղում հայտնաբերել նման անձանց եւ ձերբակալել:
ՀԱՐՑ. Եթե ոստիկանությունը պետք է կատարեր մենակ տեղանքի զննություն, ապա ինչո՞ւ էիք նախապես ուժերը բաշխել այնպես, որ շրջապատեք Ազատության հրապարակի տարածքը. հետագայում երեք կողմից ոստիկանները մտել են հրապարակ, որպեսզի ժողովուրդը կարողանա դուրս գա տարածքից: Նման պլանավորված ու ինտենսիվ գործողությունները եւս չեն վկայում այն մասին, որ իրականում ոստիկանության նպատակը հրապարակը մաքրելն էր ժողովրդից ընդհանրապես, այլ ոչ թե ինչ-որ գործողության կատարման համար, ինչը ենթադրում է ժամանակավոր ժողովրդի դուրս բերումը տարածքից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման հարցին առարկայական կարող է պատասխանել միջոցառումը ղեկավարած Սաշա Աֆյանը, նա է ոստիկանության ուժերը տեղաբաշխել, եւ նա կարող է ասել դրա նպատակը: Իսկ բուն նպատակը եղել է տեղանքի հետազոտումը:
ՀԱՐՑ.Ի՞նչ է Ձեզ հայտնի 29.02.2008 թվականի ոստիկանության ՔՀՎԳ պետի առաջին տեղակալ Հ. Թամամյանի՝ ՔՀՎԳ պետ Հ. Միլիտոնյանին հասցեագրված միջնորդությանը, որով թույլատվություն է խնդրվել իրականացնել տեղանքի հետազոտում, ինչպես նաեւ վերջինիս կողմից այդ միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշման մասին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման որոշման մասին ինձ ոչինչ հայտնի չէ, եւ, կրկնում եմ, օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու համար, եւ դրանից առաջ որոշումը կայացնելը պարտադիր պայման չէ:
ՀԱՐՑ. Քննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռեւս փետրվարի 29-ին՝ Ձեր կողմից ոստիկանության տեղակալների, գլխավոր վարչությունների եւ ծառայության պետերի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ, Դուք հանձնարարել եք մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակից ցրել ցուցարարներին եւ արգելել Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը: Հանձնարարության կատարումը հանձնարարել եք Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդին:
Արդեն մարտի 1-ի առավոտյան ՊՊԾ գնդի անձնակազմը մուտք է գործել Ազատության հրապարակ եւ բռնի ուժի կիրառմամբ դուրս բերել ցուցարարներին Ազատության հրապարակից: Տեղին է նշել, որ նաեւ նախորդ օրը՝ 29.02.2008թ-ին՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ-ում տեղի ունեցած ելույթի ժամանակ, արդեն իսկ կանխորոշել էր ցուցարարներին ցրելու հանգամանքը, քանի որ հայտարարել է, որ ոստիկանական գործողությունները կիրառելով՝ հնարավոր է մաքրել հրապարակը:
Պետք է նաեւ նշել, որ բացակայում է որեւէ տեսանյութ առ այն, որ ոստիկանությունը հրապարակային դիմել է ցուցարարներին՝ հայտարարելով հրապարակում տեղանքի հետազոտում իրականացնելու մասին, սակայն առկա են անհերքելի ապացույցներ՝ ցուցարարներին հրապարակից դուրս բերելուց հետո նրանց Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում հետապնդելու մասին, որոնք բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ իրականում 01.03.2008թ-ին՝ առավոտյան, ոստիկանությունը Ազատության հրապարակ գնացել է ոչ թե տեղանքի հետազոտում կատարեր, այլ ի սկզբանե նպատակադրված է եղել ցրել ցույցը եւ կանխել հետագա հնարավոր ցույցերը:
ԶԼՄ-ներում հետագայում բազմիցս հիշատակվել է, որ օպերատիվ հետախուզական միջոցառման իրական նպատակը ոչ թե զենք-զինամթերքի հայտնաբերումն է եղել, այլ ցուցարարներին Ազատության հրապարակից բռնությամբ հեռացնելը, ընդդիմադիր կարեւոր գործիչներին մեկուսացնելն ու ձերբակալելը: Նշվել է նաեւ, որ ոստիկանության ծառայողները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա, մահակներով ծեծի են ենթարկել նրանց եւ, ի վերջո, ազատել են նրանցից հիշյալ հրապարակը: Ի՞նչ կարող եք հայտնել այդ կապակցությամբ, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչ վերաբերում է իմ կողմից ցույցը ցրելու հրահանգ տալուն, ապա դա միանշանակ բացառում եմ: Որեւէ դեպքում Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդին կարգադրություն չեմ տվել ցրել Ազատության հրապարակի ցույցը, հնարավոր եմ համարում, որ ոստիկանների հետ բախումից հետո ՊՊԾ գունդը մտել է հրապարակ բախումը հանդարտեցնելու, ցուցարարներին այնտեղից դուրս հանելու համար:
Ենթադրում եմ, որ Երեւան քաղաքի ՊՊԾ գնդին հանձնարարված է եղել շրջափակել Օպերայի տարածքը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած հայտարարությանը, ապա այդ ելույթի մասին լսում եմ առաջին անգամ: Իսկ ինչ վերաբերում է տեսանյութերի բացակայությանը, ապա իմ կողմից հանձնարարությունը եղել է, որ 02-ը տեղում նկարահանումներ կատարի, սակայն ներկայումս որտեղ են այդ տեսանյութերը, չգիտեմ: Ես հիշում եմ, որ նկարահանվել էին այդ դրվագները, երբ հրապարակում Աֆյանը մոտենում է բեմում կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հայտնում է այցի նպատակի մասին, եւ որքան հիշում եմ, բարձրախոսով Սաշա Աֆյանը անգամ դիմել էր ցուցարարներին, սակայն տեղի էր ունեցել բախում:
Հիշում եմ նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ էր դիմել ցուցարարներին՝ ասելով՝ «մեր ոստիկաններն են, սպասեք, տեսնենք՝ ինչ են ուզում», սակայն նրանք Տեր- Պետրոսյանին անգամ չեն լսել:
ՀԱՐՑ. Քննության ընթացքում պարզվել է, որ մարտի 1-ին՝ ժամը 18:00-ից, Շահումյան հրապարակում եւ հարակից տարածքներում գտնվող ոստիկանության ուժերի ղեկավարումը հանձնարարվել է ոստիկանապետի տեղակալ Սաշա Աֆյանին: Մաշտոց պողոտա, Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում ղեկավարած ուժերի ղեկավարումը հանձնարարվել է Արմեն Երիցյանին, իսկ ոստիկանության զորքերն էլ՝ Գրիգոր Գրիգորյանին: Ձեր հրահանգով հանձնարարվել է Սաշա Աֆյանին Ազատության հրապարակում գտնվող ոստիկանական ուժերի մի մասին հետ տեղափովել Շահումյան հրապարակի տարածք, թույլ չտալ ժողովրդի շարժը դեպի Հանրապետության հրապարակ, իսկ Արմեն Երիցյանին, Գրիգոր Գրիգորյանին Ազատության հրապարակում գտնվող մնացած ուժերով տեղափոխվել Մաշտոցի պողոտա եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկ՝ չթույլատրելով ժողովրդի շարժը դեպի Պարոնյան փողոց, Ազգային ժողով եւ ՀՀ նախագահի նստավայր: Ի՞նչ կասեք այդ մասին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ ամենը ճիշտ է եւ համապատասխանում է իրականությանը, նշված միջոցառումները իրականացվել են ոստիկանության կողմից, որպեսզի թույլ չտրվի մասսայական անկարգությունների ծավալումը Երեւան քաղաքի տարբեր փողոցներում: Միայն նշեմ, որ արդեն երեկոյան ոստիկանության ողջ ուժերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարել եմ Արմեն Երիցյանին:
ՀԱՐՑ. 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո Դուք շարունակել եք պաշտոնավարել մինչեւ 2008 թ. մայիսի 29-ը: Հայտնեք, ի պաշտոնե ի՞նչ տեղեկատվություն եք ստացել 2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների եւ մարմնական վնասվածքների յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ եւ ի՞նչ տվյալներ ունեք, որոնք կարող են նպաստել այդ դեպքերի բացահայտմանը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշեմ, որ մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ այդ օրը, Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի հանգամանքներով չեմ հետաքրքրվել, տեղեկացել եմ այնքանով, որքանով ինձ զեկուցել է օպերատիվ գծով իմ տեղակալ Արմեն Երիցյանը, իսկ ոստիկանության կողմից ստացված յուրաքանչյուր տեղեկատվություն փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն: Հավելյալ մանրամասնությունների՝ մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների եւ մարմնական վնասվածքերի վերաբերյալ չեմ տիրապետում: Նշված դեպքերի բացահայտման աշխատանքները ղեկավարել եւ կոորդինացրել է անձամբ Արմեն Երիցյանը, որից հետո արդյունքների մասին զեկուցել է ինձ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ հայտնել, թե 2008 թվականի մարտի 1-ին Գրիգոր Լուսավորիչ-Մեսրոպ Մաշտոցի փողոցների խաչմերուկում եւ հարակից տարածքներում, մասնավորապես Պարոնյան եւ Լեո փողոցներում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանական ուժերը համալրվել են դիպուկահարներով, թե ոչ: Եթե այո, ապա ո՞ր հատվածներում են նրանք տեղակայվել եւ ի՞նչ առաջադրանք են կատարել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված իրադարձությունների ժամանակ ոստիկանությունը դիպուկահար չի ունեցել, միայն ոստիկանության զորքերն են դիպուկահար ունեցել, եւ այդ կապակցությամբ հիշում եմ, որ Գրիգոր Գրիգորյանը Տիգրան Աբգարյանի՝ հրազենային վնասվածք ստանալուց հետո զեկուցեց, որ տեսել են քաղաքացիական հագուստով անձի, ով եղել է զինված, եւ իրենց դիպուկահարը կրակել եւ ոտքից վնասազերծել է այդ անձին: Այդ ժամանակ իմ կարգադրությունն է եղել վերցնել նշված անձին զենքով հանդերձ, սակայն ասացին, որ չեն կարողացել հայտնաբերել այդ անձին: Այլ դիպուկահարներ ոստիկանությունը չի ունեցել այդ օրը ծառայության մեջ:
ՀԱՐՑ. Դուք մինչեւ 2008 թ. մայիսի 29-ը շարունակել եք զբաղեցնել ոստիկանապետի պաշտոնը, որից հետո մինչեւ 2014 թ. զբաղեցրել եք այլ բարձրաստիճան պաշտոններ: Նման պայմաններում սույն քրեական գործի հետ որեւէ առնչություն ունեցե՞լ եք, թե՞ ոչ: Մասնավորապես, հանդիպումներ, շփումներ կամ քննարկումներ ունեցե՞լ եք արդյոք քննչական խմբի քննիչների, այլ պաշտոնատար անձանց կամ գործող անցնող անձանց հետ: Եթե այո, ապա ո՞րն է եղել նման հանդիպումների անհրաժեշտությունը, ումի՞ց է բխել նախաձեռնությունը, հանդիպումների ընթացքում ի՞նչ հարցեր, խնդիրներ են քննարկվել, եւ ի՞նչ լուծումներ են տրվել դրանց:
ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես ոստիկանապետ՝ որեւէ հանդիպման կամ քննարկման չեմ մասնակցել սույն քրեական գործի շրջանակներում: Արդեն իսկ նշել եմ, որ մարտի մեկին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի հանգամանքները, 10 սպանությունների հանգամանքները եւ դրանք կատարողների ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցառումների ղեկավարումը իրականացրել է Արմեն Երիցյանը, ով ստացված արդյունքների մասին զեկուցել է ինձ, եւ հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին: Իսկ ինչ վերաբերում է այլ պաշտոններ զբաղեցնելուն, ապա այդ ժամանակ նույնպես որեւէ հավելյալ տեղեկատվության չեմ տիրապետել:
ՀԱՐՑ. Ճանաչե՞լ եք արդյոք ներկայումս հանգուցյալ Գեւորգ Մհերյանին: Եթե այո, ապա վերջինս 2008 թվականի ընթացքում ի՞նչ պաշտոններ է զբաղեցրել, ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք գտնվել վերջինիս հետ, սույն քրեական գործի առնչությամբ որեւէ հարցի քննարկում ունեցե՞լ եք նրա հետ, թե՞ ոչ: Արդյոք այդ քննարկումները բխե՞լ են Ձեր եւ Գեւորգ Մհերյանի զբաղեցրած պաշտոնների գործառութային պարտականություններից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ճանաչել եմ, Գեւորգ Մհերյանը 2008 թ. մարտի 1-ին զբաղեցրել է նախագահի օգնականի պաշտոնը, որից հետո տեղափոխվել եւ նշանակվել է ոստիկանապետի տեղակալի պաշտոնին, այդ ժամանակ արդեն ոստիկանապետ էր նշանակվել Ալիկ Սարգսյանը: Մարտի 1-ի դեպքերի հետ կապված՝ Գեւորգ Մհերյանի հետ որեւէ քննարկում կամ հանդիպում չեմ ունեցել:
ՀԱՐՑ.Առաջարկում եմ հայտնել 2008 թ. մարտի 1-ին եւ եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ինչ տեսակի, այդ թվում հրազենային սպառազինությամբ են ոստիկանության ստորաբաժանումներն իրականացրել հասարակական կարգի պահպանությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություների ժամանակ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները, ովքեր մասնակցել են հասարակական կարգի պահպանությանը, զինված են եղել միմիայն պաշտպանողական միջոցներով, հատուկ միջոցներով՝ մահակ, վահան, գլխարկ, զրահաբաճկոն եւ այլ հատուկ միջոցներով, իսկ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատը զինված է եղել նաեւ անգնդակ փամփուշտներով:
Իմ կողմից արգելված է եղել անգամ, որ ոստիկանության ծառայողները իրենց հետ վերցնեն տաբելային ատրճանակները. միայն մարտի 1-ի գիշերը, երբ մասսայական անկարգություններ են սկսվել, թույլատրել եմ, որ միայն ստորաբաժանման ղեկավարները իրենց հետ կրեն տաբելային ատրճանակները:
Որեւէ դեպքում ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ զորքերը, մարտական փամփուշտներ չեն կիրառել, եթե նման դեպեր եղած լինեին, ապա այդ մասին ինձ զեկուցած կլինեին, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը իմ հրամանը խախտեր: Ավելացնեմ նաեւ, որ հատուկ միջոցների եւ անգնդակ փամփուշտների կիրառման համար ես կարգադրել եմ ծառայողական քննություն իրականացնել, իսկ Գրիգոր Գրիգորյանն ինձ զեկուցել է, որ ստիպված է եղել անգնդակ փամփուշտներով օդ կրակել, որպեսզի փորձեին զսպել ցուցարարներին:
ՀԱՐՑ.Քննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ դեռեւս 2008 թ. փետրվարի 22-ին Ձեր կողմից ստորագրվել է թիվ 313-Ա հրամանը, որով ստեղծվել է ոստիկանության 18 ծառայողներից բաղկացած խումբ ՈԶ շտաբի պետի տեղակալ՝ նույն ինքը՝ օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի գլխավորությամբ: Նշված խումբը տեղակայվել է ՈԶ թիվ 1033 զորամասում եւ հսկողություն է իրականացրել հիշյալ զորամասի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի եւ ծառայության նկատմամբ: Ձեզ եմ ներկայացնում հիշյալ հրամանի քաղվածքը: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես ուսումնասիրեցի Ձեր կողմից ներկայացված թիվ 313 Ա հրամանի քաղվածքը, սակայն այն ինձ համար անծանոթ է, եւ չեմ կարողանում հիշել, թե նման հրաման ես ստորագրել եմ, թե ոչ, քանի որ ներկայացված քաղվածքում բացակայում է իմ ստորագրությունը: Բացի այդ, նշված հրամանի վերջնամասում առկա է ամսաթիվ, որտեղ ձեռագիր գրված 22 թվանշանը նման չէ իմ ձեռագրին: