Քաղաքական

24.09.2019 10:25

Մինչև Փաշինյանի մեկնելը ԱՄՆ-ում հայկական շրջանակներն զբաղված են եղել նրա մասնակցությամբ ճաշկերույթի տոմսերի վաճառքով․ «Փաստ»

Մինչև Փաշինյանի մեկնելը ԱՄՆ-ում հայկական շրջանակներն զբաղված են եղել նրա մասնակցությամբ ճաշկերույթի տոմսերի վաճառքով․ «Փաստ»

«Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նախօրեին նրա պատվին տեղի է ունեցել մեծ ճաշկերույթ (գալա ընդունելություն)։

«Փաստ» թերթի տեղեկություններով, մինչև Փաշինյանի մեկնելը ԱՄՆ-ում հայկական շրջանակներն զբաղված են եղել այդ ճաշկերույթի տոմսերի վաճառքով, որի արժեքը 250 դոլար է եղել։

Թերթի ամերիկյան աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գործող պետական հաստատությունները, դեսպանատունը, հանրային լայն շրջանակները ներգրավված են եղել այդ տոմսերի իրացման գործում։ Տեղեկություն կա, որ անգամ որոշ կազմակերպությունների պարտադրվել է գնել որոշակի թվով տոմսեր, որպեսզի կարողանան վաճառքն ամբողջությամբ ապահովել։

Թե ինչ նպատակի են ծառայելու ճաշկերույթից գոյացած գումարները, ճշտել չհաջողվեց։ Նշենք, որ նախկինում ՀՀ նախագահների այցերի ժամանակ նույնպես տեղի են ունեցել նման ճաշկերույթներ, այդ թվում՝ երբեմն դարձյալ «տոմսով», և այդ գումարները հիմնականում ուղղվել են բարեգործական նպատակներով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։