Հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ. Տեր Եսայի քահանա Արթենյան
Եթե որևէ նման հոգևորական կա, որը պետության դեմ ինչ-որ բան է արել, պետք է բարձրաձայն հնչեցնել այդ անունը, ոչ թե համեմատել մյուս բոլոր ոլորտների հետ և եզրահանգումների գալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու վերաբերյալ կատարած հայտարարությունը:
«Մի բան հստակ է՝ եկեղեցին միշտ հանուն պետության, պետության զորակցության է գործել: Յուրաքանչյուր հոգևորականի առաքելությունը դա է, որ մեր պետությունը ուժեղ լինի: Չկա որևէ հոգևորական, որը կարող է դրան հակառակ գործել: Յուրաքանչյուր հոգևորական իր ծառայությամբ անում է ամեն բան, որ մեր պետությունը հզոր լինի: Վերջում ևս մեկ բան՝ հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ»,-նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պետություն-եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ հարցին, հայտարարել էր, որ ծնկի կբերվեն այն հոգևորականները, որոնք «ասում են՝ սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք ոտքի տակը»:
«Երբ մենք, օրինակ, ասում ենք, որ ՀՀ-ում մամուլը պետք է լինի ազատ, մամուլի առաջին ռեակցիան ինչ է՝ դե եկեք կառավարության ողնաշարը ջարդենք: Ասում ենք դատարանները պետք է անկախ լինեն, ասում են եկեք կառավարության ոտքի տակը քանդենք, սա իրավիճակի սխալ ընկալում է։ Երբ մենք ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ ասում են՝ սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք կառավարության ոտքի տակ. նրանք շատ ուժեղ հակահարված կստանան, ծնկի կբերվեն։ Մեր ժպիտները, մեր հարգանքը թող ոչ մեկ որպես թուլություն չընկալի, որովհետև այդպիսով նրանք ժողովրդին են ընկալում թույլ սուբյեկտ»,-ասել էր վարչապետը։