Սեպտեմբերի 20-ի առավոտյան ոստիկանություն է զանգահարել Կոմիտասի պողոտայում գտնվող թերթի կրպակի մի վաճառող և հայտնել, որ քիչ առաջ կրպակից ծխախոտ գնելիս անհայտ անձը վճարել է 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ:
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գնորդի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ ՌԴ քաղաքացի 42-ամյա հայուհին ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Կեղծ թղթադրամով գնորդը հայտնաբերվեց

Նախապատրաստվում են նյութեր: