Լրահոս

28.04.2010 15:49


Ազատ Գասպարյան. «ՀՀ նախագահը, այդ թվում նաև մենք այդ պահին իրենց նման շատ լավ գիտեինք՝ ինչ էր սպասվում մեզ»

Ազատ Գասպարյան. «ՀՀ նախագահը, այդ թվում նաև մենք այդ պահին իրենց նման շատ լավ գիտեինք՝ ինչ էր սպասվում մեզ»

Դերասան Ազատ Գասպարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա իրավիճակի մասին՝ ասել է, թե շատ դրական է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, և որ ՀՀ-ում վերջապես կա դիվանագիտական դպրոց, որը մինչ այսօր չկար։

Այն հարցին, թե այս վերջնական հանգրվանի մասին փորձագետները նշում էին՝ մեր ինչին էր պետք սկսել «ֆուտբոլային» այս դիվանագիտությունը,  նա պատասխանել է, թե գուցե ՀՀ նախագահը, այդ թվում նաև իրենք այդ պահին նրանց նման շատ լավ գիտեին, թե ինչ էր սպասվում իրենց։

-Բայց պետք էր, չէ՞, մի քիչ տարբերվել Կոմայգու թոշակառուներից, որոնք,  առաջնությունը չսկսված, արդեն բաժանում են գավաթը, ոսկին։ Մենք շտապելու այդ բնավորությունն ունենք։ Նախագահը չշտապեց, իսկ փորձագետները շտապեցին, կուսակցականները շտապեցին՝ ասելով՝ տեսեք, թե ինչքան շուտ կռահեցինք։ Տեսանք՝ ինչ եղավ. որևէ բան չկորցրինք,-նշել է նա։

«Իսկ ի՞նչ շահեցինք» հարցին պատասխանելու համար օգնության եկավ գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը, ով ասաց, թե շահեցինք Ցեղասպանության միջազգային ճանաչման հզոր ալիք։

-Բոլորը խոսում էին, թե Ցեղասպանությունը ճանաչելու հարցը կդժվարանա, եթե ստորագրենք արձանագրությունները։ Դուք տեսա՞ք, թե ինչ թափ առավ այդ հարցն արձանագրությունները ստորագրելուց։ Սա կարևորագույն խնդիր է։ Ուրիշները  դա  շահում են միլիարդներ ծախսելու գնով, իսկ մենք առանց փող շահեցինք,-ասել է Ռազմիկ Դավոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը