Լրահոս

23.09.2019 12:38


Հարազատները որոնում են 61-ամյա տղամարդուն

Հարազատները որոնում են 61-ամյա տղամարդուն

Երևան քաղաքի Մ․ Մելիքյան փողոցի բնակիչ 61-ամյա Վազգեն Բզնունու հարազատները խնդրանքով դիմում են հանրությանը՝ ովքեր տեղեկություններ ունեն լուսանկարում պատկերված Վ․ Բզնունու գտնվելու վայրի մասին, տեղեկացնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին կամ մոտակա տարածքային Ոստիկանության բաժին։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Վ․ Բզնունու հարազատները տեղեկացնում էին, որ սեպտեմբերի 18-ին ժամը 15։00-ի սահմաններում նա դուրս է եկել տնից և չի վերադարձել։

Այս խորագրի վերջին նյութերը