Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ԱՄՆ-ում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում տալով երկրի ԱԳՆ հաղորդագրությանը։
Ինչպես նշվում է, հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները, կոնֆլիկտի գոտում տիրող իրավիճակը, և ապագա ծրագրերն ու հեռանկարները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է համանախագահներին

Աղբյուրը՝ yerevan.today