Քաղաքական

23.09.2019 11:14


Պահանջում են պատժել փոխգնդապետին ծեծողներին․ բողոքի ակցիա (տեսանյութ)

Պահանջում են պատժել փոխգնդապետին ծեծողներին․ բողոքի ակցիա (տեսանյութ)

yerevan.today-ը հայտնում է, որ Կառավարության առջև բողոքի ակցիա են իրականցնում ներկա ու նախկին սպաները՝ պահանջելով կառավարությունից պատժել սեպտեմբերի 18-ի գիշերը Եղեգնաձորում զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մեղավորներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի էր ունեցել միջադեպ, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՊՆ փոխգնդապետին ծեծելու գործով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը: Ըստ տեղեկությունների՝ միջադեպին մասնակցել է նաև Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը