Լրահոս

23.09.2019 12:25


Ավտովթար Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

Ավտովթար Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

Սեպտեմբերի 22-ին, ժամը 10:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի Ամրակից գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Volkswagen Polo» (վարորդ՝ Նիկոլայ Ա. ծնված 1987թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանած «ԶԻԼ-130» (վարորդ՝ Արմեն Շ. ծնված 1971թ.) մակնիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդիչին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Նիկոլայ Ա.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը