Հարցազրույց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ
-Ըստ Ձեզ՝ 2011թ. քաղաքական դաշտում ի՞նչ զարգացումներ կլինեն։ Մասնավորապես՝ արտահերթ ընտրությունների նախադրյալներ տեսնո՞ւմ եք։
-Արտահերթ ընտրությունների նախադրյալներ բացարձակապես չկան, և ինձ թում է, որ ընդդիմությունը (ոչ միայն ՀԱԿ-ը, այլ մնացած ընդդիմադիր խմբերը կամ կուսակցությունները ևս) ճիշտ կաներ՝ չխոսեր արտահերթ ընտրությունների մասին, որովհետև դրանք, միևնույն է, չեն լինելու, իսկ ասել այն, ինչ չի լինելու, նրանց համար այնքան էլ խելամիտ չէ, և որոշ չափով նրանց վարկը գցում է։ Նրաք շատ լավ հասկանում են, բնականաբար, որ չեն լինելու արտահերթ ընտրություններ, և բոլորը պատրաստվելու են հերթական խորհրդարանական ընտրություններին, բայց որքան ես հասկանում եմ մեր ընդդիմադիրներին, երբեմն ասելու են նաև, որ նրանց համար գերադասելի է արտահերթ ընտրությունը։
-Հաշվի առնելով, որ 2011թ. նախընտրական տարի է, ի՞նչ խմորումներ կարող են լինել ներքաղաքական կյանքում։
-Ընդհանրապես իշխանությունն արդեն 10 տարուց ավելի է՝ ունի այսպիսի հնարք, որն անվանում են նաև պրոյեկտ։ Այսինքն՝ առաջ քաշել կիսաընդդիմադիր կամ որոշ չափով ընդդիմադիր իմիջ ունեցող որևէ կուսակցության կամ որևէ գործչի, որը ավելի ծայրահեղ, ավելի արմատական ընդդիմադիրների ձայներն իր վրա է վերցնելու, որից հետո այդ գործիչը միանալու է իշխանությանը կամ կոալիցիա է կազմելու և այլն։ Ռուսաստանում առաջին անգամ դա կիրառվեց 1996թ., երբ աճեցրեցին գեներալ Ալեքսանդր Լեբեդին, ով ինչ-որ չափով ընդդիմադիր էր և հագուրդ էր տալիս նաև հայրենասիրական, ազգայնական տրամադրություններին։ Հետո նա իր վրա քաշեց ձայները և դարձավ իր թիմի օգնականը։ Մոտավորապես այդ սցենարով աշխատում են և աշխատելու են մեզ մոտ մի շարք կուսակցություններ։ Դա՛ կլինի ամենահետաքրքիր մասը՝ թե ո՞ւմ վրա են դնելու այդ պարտականությունը։
-Հիմա արդեն տեսնո՞ւմ եք այդ պրոյեկտում ընդգրկվելու թեկնածուներին։
-Երևի մի 2-3 ամիս պետք է համբերել, որովհետև կան տարբեր տարբերակներ, տարբեր կոնֆիգուրացիաներ։
-Գնահատականներ կան, որ իշխանություններն իրենց վարած տնտեսական քաղաքականությամբ ու գործունեությամբ իրենք իրենց թուլացնում են։ Համամի՞տ եք այս տեսակետին։
-Ո՛չ, համամիտ չեմ։ Եթե մեզ մոտ տնտեսական քաղաքականությունը վարեր կառավարությունը, ես համամիտ կլինեի, բայց մեզ մոտ տնտեսական քաղաքականությունը վարում են իշխանությանը մոտ կանգնած մի խումբ գործարարներ, օլիգարխներ։ Նրա՛նք են, այսպես ասած, որոշումներ ընդունողները։ Մնացածը կառավարությունն առավելագույնն ինչ-որ կարող է անել՝ վարկ, պարտքով փող վերցնել, անում է, որն ինձ թվում է՝ ամենահանճարեղ քայլը չէ, որ կարող են անել տնտեսագետները, որովհետև այդ պարտքն արդեն անհամաչափ է դառնում մեր և հետագա սերունդների հնարավարություններին։ Այնպես որ, ես վստահ եմ՝ տնտեսական քաղաքականությունը, որը վարում է իշխանությունը, ուժեղացնում է իշխանությանը։
-Այսինքն՝ ի՞նչ իմաստով է ուժեղացնում։
-Կենտրոնանում են տնտեսական լծակները մի խումբ հավատարիմ մարդկանց ձեռքում, որոնք կարողանում են ֆինանսական և տնտեսական լծակներն է՛լ ավելի աշխատեցնել իշխանության օգտին։
-Այսօր իշխանություններին այլընտրանք տեսնո՞ւմ եք։
-Ճիշտն ասած, այս պահին իշխանություններին այլընտրանք, այն առումով, որ նրանք կարող են համակարգային փոփոխություններ իրականացնել, ես չեմ տեսնում։ Բնականաբար, գաղափարական և այլ տեսակետի առումով թե՛ Կոնգրեսը, թե՛ Դաշնակցությունը, թե՛ «Ժառանգությունը» որոշ չափով այլընտրանք են, բայց ես բացարձակապես վստահ չեմ, որ նրանք իշխանության գալու կամ իշխանության մաս կազմելու դեպքում ընդունակ են համակարգային փոփոխությունների։ Իսկ մեզ մոտ արդեն բոլորի համար ակնհայտ է, որ ոչ թե անձերի փոփոխություն է պետք, այլ համակարգային։
-Իսկ հնարավոր չե՞ք համարում, որ առաջիկայում այդպիսի այլընտրանք, այդուհանդերձ, լինի, և այդ այլընտրանքը չլինի իշխանական պրոյեկտ։
-Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց առայժմ այդպիսի բան չեմ տեսնում։
Արամ Աբրահամյան

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը