Քաղաքական

23.09.2019 08:41


Ջորջ Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ջորջ Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Դավոսի ֆորումից առաջ երբ ես պետք է մեկնեի, «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր և որևէ կերպ չհաջողվեց հանդիպման նրա խնդրանքը բավարարել։ Այս մասին սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հանդիպել է Ջորջ Սորոսի հետ և ինչպես կարձագանքի այն պնդումներին, որ ինքը «Սորոսի մարդն է»։

«Իսկ ինչ վերաբերում է վարկածներին, հիմա 2 վարկած կա, առաջին վարկածը՝ դավադրության տեսության հեղինակները ասում են՝ հա ուրեմն ինչ-որ տեղ պլանավորվել է, այնտեղ, որտեղ պլանավորվում են Ձեզ հայտնի հեղափոխությունները, իսկ այնտեղ, որտեղ պլանավորվում են հեղափոխությունները, պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, որովհետև ասում են՝ չհասկացանք, եթե այս հեղափոխությունը մենք չենք արել, ապա այդ ով է համարձակվել առանց մեր թույլտվության անի հեղափոխություն։ Այնպես որ ես բոլոր կողմերին խնդրում եմ հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր եղել են ՀՀ-ում, և ոչ թե իրենց կաբինետներում և իրենց աշխատանքային սեղանների տակ մտած, ապա գիտեն՝ ով է արել հեղափոխությունը և ինչպես։ Հեղափոխությունը եղել է ուղիղ եթերում և այս պատմությունը երկար տարիների պատմություն ունի»,-նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահել ուրիշներին, ինչ-որ օտար մարդկանց, նրանք անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին․ «Այս հեղափոխությունը արել է հայ ժողովուրդը, և նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահել ուրիշներին, ինչ-որ օտար մարդկանց, նրանք անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին: Նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնեն, նրանք ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությանը։ Այդ մարդկանց հայ ժողովուրդը նետել է պատմության աղբանոցը, որից դուրս չեն գալու»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը