Աշխարհ

22.09.2019 14:51


Սարսափելի անոմալիա․ Հնդկաստանում 4 ոտքով, 3 ձեռքով աղջիկ է ծնվել

Սարսափելի անոմալիա․ Հնդկաստանում 4 ոտքով, 3 ձեռքով աղջիկ է ծնվել

Հնդկաստանի Ռաջաստան նահանգում երկվորյակներ են լույս աշխարհ եկել։ Նրանցից մեկը սարսափելի անոմալիայով է ծնվել։ Տղան ամբողջովին առողջ է, իսկ ահա աղջիկը չորս ոտք ու երեք ձեռք ունի։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Բժիշկների խոսքով՝ նման երևույթի պատճառը կարող է լինել այն, որ ի սկզբանե կնոջ մոտ եռյակ է եղել, սակայն հղիության ընթացքում պտուղներից երկուսը սերտաճել են։ Քանի որ այս ընթացքում Հնդկաստանի բնակչուհին բժշկական զննում չի անցել, անոմալիայի մասին չեն իմացել։

Այժմ բժիշկները մտադիր են աղջկան ուղարկել Ջայպուրի հոսպիտալ՝ ավելորդ վերջույթները հեռացնելու համար։ Նրանց կարծիքով՝ դրանից հետո երեխան կարող է նորմալ կյանքով ապրել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը