22-ամյա վարորդը Mitsubishi-ով Ծաղկաձորի սկզբնամասում բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջվել. կա վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ, 22-ամյա Գարիկ Հովհաննիսյանը իր վարած Mitsubishi մակնիշի 34 MA 530 համարանիշի ավտոմեքենյով Ծաղկաձորից դեպի Հրազդան ընթանալիս, Ծաղկաձորի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոոնե էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի, 21-ամյա Արմեն Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում։