Լրահոս

28.04.2010 14:03


ՀՅԴ Բյուրոյի անդամ. «Արտաքին աշխարհում ՀՀ նախագահի լեգիտիմության խնդիրն այլևս գոյություն չունի»

ՀՅԴ Բյուրոյի անդամ. «Արտաքին աշխարհում ՀՀ նախագահի լեգիտիմության խնդիրն այլևս գոյություն չունի»

ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանն անդրադառնալով ՀՀ նախագահի ուղերձին, որը հրապարակվել է ապրիլի 22-ին (իսկ  ուղիղ մեկ տարի առաջ նույն օրը հրապարակվել էր «Ճանապարհային քարտեզը»)՝ ասել է, թե պետք է գնահատել նախագահի համարձակությունը, որ նույն օրը նա փակեց շրջանը։

Աղվան Վարդանյանն ասել է,  թե արձանագրությունները մեռած են, ու նշել, թե դա ներազգային ցնցում էր.

-Ցանկացած հանրության մեջ որոշակի պարբերականությամբ նման ցնցումներն ուղղակի անհրաժեշտ են և՛ լճացումից խուսափելու, և՛ քո արժեքները գնահատելու, և՛ ապագայի համար լիցքեր կուտակելու առումով։

ՀՅԴ Բյուրոյի անդամի գնահատմամբ՝ այս գործընթացի շնորհիվ արտաքին աշխարհում ՀՀ նախագահի լեգիտիմության խնդիրն այլևս գոյություն չունի.

-Որքան էլ սա ոմանց համար ձեռնտու չլինի, սա  երկրի, ժողովրդի, պետության համար կարևոր է։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը