Լրահոս

28.04.2010 13:23


Աղվան Վարդանյան. «Կարելի էր փակել դուռը, ստորագրությունը ետ քաշել, և դա ճիշտ կլիներ»

Աղվան Վարդանյան. «Կարելի էր փակել դուռը, ստորագրությունը ետ քաշել, և դա ճիշտ կլիներ»

-Հայ-թուրքական արձանագրությունները փաստացի այլևս գոյություն չունեն։ Դիվանագիտակա՛ն լեզվով, բայց սա էր ասված ՀՀ նախագահի վերջին ուղերձում։ Կարծում եմ՝ այս տեսքով արձանագրություններն այլևս երբեք քննարկման նյութ չեն դառնա։ «Դե յուրե» դրանք կան, «դե ֆակտո» մեռած են,-երկարատև ընդմիջումից հետո հանդիպելով լրագրողների հետ՝ ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը։

Ըստ նրա՝ իր ասածն է վկայել այս ամբողջ ընթացքում կողմերի դիրքորոշումների անհամատեղելիությունը։

-Կարելի էր փակել դուռը, ստորագրությունը ետ քաշել, և դա ճիշտ կլիներ։ Բայց, ցավոք, մենք դեռևս այդքան ուժեղ, այդքան ինքնուրույնություն ունեցող երկիր չենք։ Մենք դեռս Թուրքիա չենք։

Աղվան Վարդանյանն ասել է, թե եթե միջազգային մի փաստաթուղթ կողմերին հնարավորություն է տալիս 180 աստիճանով իրարից տարբերվող մեկնաբանություններ տալ, ուրեմն դա չի կարող հարաբերությունների կարգավորման հիմք լինել, ուրեմն դա վատ բանակցված փաստաթուղթ է։

-Որքան էլ պարոն արտգործնախարարը պնդի, թե դրանցում նախապայմաններ չկային, փաստերն այլ բան են ասում, այլ բան է ասում նաև Սահմանադրական դատարանի հարկադրյալ պարզաբանումը։

Ըաստ այդմ էլ, Աղվան Վարդանյանի խոսքերով, համառելը լավագույն հատկանիշը չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը