Արմավիրում եզդի տղամարդը գերեզմանոցում դանակահարել է քրոջ որդուն
Արմավիրի մարզի եզդիաբնակ գյուղերից մեկում տղամարդը դանակահարել է քրոջ որդուն։Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դանակահարությունը տեղի է ունեցել գյուղի գերեզմանոցում։
Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ տղամարդու և նրա քրոջ երիտասարդ որդու միջանձնային խնդիրները վերածվել են թեժ վեճի, որի ընթացքում ձեռնամարտ է սկսվել, ապա տղամարդը դանակով հարվածել է քրոջ որդուն:Միջադեպի մասնակիցներն ազգությամբ եզդիներ են:
Կատարվածի բուն պատճառներն ու հանգամանքներն իրավապահները պարզում են:
Նշենք, որ հազվադեպ են եզդիաբնակ համայնքներում բռնության դեպքերը հայտնի դառնում մամուլին։ Վերջին աղմկահարույց դեպքը 2016-ին էր, երբ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակչուհի, ազգույթամբ եզդի Ռուզան Խուդոյանին դանակահարել էր հորեղբոր որդին` Ազիզ Խուդոյանը։
Արմավիրում եզդի տղամարդը գերեզմանոցում դանակահարել է քրոջ որդուն
Արմավիրի մարզի եզդիաբնակ գյուղերից մեկում տղամարդը դանակահարել է քրոջ որդուն։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դանակահարությունը տեղի է ունեցել գյուղի գերեզմանոցում։