«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ տեղեկացանք, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կադրային ջարդ է իրականացվում։ Աշխատանքից ազատվում են հիմնարկի բազմաթիվ աշխատակիցներ։ Լուրը ճշտելու համար դիմեցինք արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանին։
Նա հայտնեց, որ աշխատանքից ազատվել են «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալները։ «Հիմնարկի պետի տեղակալները երեքն են։ Նրանցից մեկը՝ Մանուկ Պողոսյանը, պետի ժամանակավոր պաշտոնակատար է։ Մյուս երկու տեղակալներն արդեն փոխվել են։ Նոր տեղակալներն են Վարդան Նազարյանը եւ Կարեն Առաքելյանը։ Երկուսն էլ համակարգից են»,- ասաց խոսնակը։
Ըստ Նոնա Նավիկյանի` կադրային փոփոխությունը կապված է եղել «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լեւոն Բաղդասարյանի կալանավորման հետ։
Հիշեցնենք․ նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Ըստ ՀՔԾ-ի՝ Բաղդասարյանի հետ կան եւս երկու կալանավորված անձինք։
Ազատվել են «Կոշ» ՔԿՀ պետի տեղակալները