Լրահոս

21.09.2019 14:13


Տավուշցի թոշակառուն փորձել է Երևանում վերջ տալ կյանքին

Տավուշցի թոշակառուն փորձել է Երևանում վերջ տալ կյանքին

Մայրաքաղաքում ողբերգական դեպք է կանխվել: Երևանի կամուրջներից մեկի արգելապատնեշների վտանգավոր եզրագիծն անցած թոշակառու տղամարդու կյանքը հաջողվել է փրկել:

Հավաքված քաղաքացիներն ու ոստիկանները մոտ մեկ ժամ համոզել են տղամարդուն հետ կանգնել ինքնասպանության մտքից: Վերջին րոպեներին արդեն, ուժասպառ եղած ծերունին նույնիսկ ակամա կարող էր ընկնել կիրճը, սակայն ոստիկաններին հաջողվել է բռնել նրան ու անցկացնել անվտանգ գոտի:

Տղամարդը տարածքից հեռացվել է ոստիկանական մեքենայով:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա Տավուշի մարզի բնակիչ է: Վարկած կա, որ այդ ծայրահեղ քայլին դիմելու մտադրության պատճառը սոցիալական խնդիրներն են, ինչը կհերքվի կամ կհաստատվի իրավապահների աշխատանքի արդյունքում:

Այս խորագրի վերջին նյութերը