Լրահոս

28.04.2010 12:50


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ՀԿ-ների մակարդակով

Հայաստանյան 4 հասարակական կազմակերպություններ՝ Եվրասիա համագործակցության հիմնադրանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը և Երևանի մամուլի ակումբը, ստորագրել են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված հուշագիր։

Հուշագիրը ստորագրած կազմակերպությունների ղեկավարները նշել են, որ իրենց նախաձեռնությունը զուտ քաղաքացիական է։ Իսկ նպատակը երկու երկրների հասարակությունների միջև երկխոսություն ձևավորելն ու հայ-թուրքական հարաբերությունների թեմայով քննարկումներ կազմակերպելն է։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսները նշել են, որ երկու երկրների հարաբերությունների բարելավման համար նախ պետք է թուրք հասարակության տրամադրությունները փոխվեն՝ փաստելով, որ Թուրքիայում արդեն իսկ կա առաջընթաց։

Այս խորագրի վերջին նյութերը