Լրահոս

21.09.2019 10:58


Փաշինյանը, որպես պահեստային տարբերակ, կստեղծի ընդգծված արևմտյան արժեքներ կրող քաղաքական կուսակցություն․ «Փաստ»

Փաշինյանը, որպես պահեստային տարբերակ, կստեղծի ընդգծված արևմտյան արժեքներ կրող քաղաքական կուսակցություն․ «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր համար նոր ներքին օրակարգ ունի, ըստ որի, առաջիկայում իր համար, որպես պահեստային ու բուֆերային տարբերակ, կստեղծի ընդգծված արևմտյան արժեքների դավանող և բացահայտ եվրոպական գաղափարներ կրող մի նոր քաղաքական կուսակցություն։

Ավելի ստույգ, էապես կաջակցի այդ կուսակցության ստեղծմանը:

Այս հարցը գործող իշխանության համար ունի առանցքային նշանակություն, քանի որ իրեն ժողովրդական արժեքների կրող համարող ուժ լինելով հանդերձ, իշխանական կուսակցությունը և իշխանությունն ընդհանրապես եվրոպական կառույցների հետ նորմալ աշխատանքային խողովակներ չունի։

Թերթի տեղեկություններով, եվրոպական հանդիպումներից մեկի ժամանակ այն հարցին, թե ՀՀ-ում որ կուսակցությունն է արևմտյան արժեքների ընդգծված կրողը և քաղաքական դաշտում այդ «գիծը» պահողը, Փաշինյանը տվել է բացասական պատասխան՝ հավելելով, որ նման ուժ փաստացի չկա։

Ահա այդ «բացը» լրացնելու համար էլ նա մտադիր է ՀՀ քաղաքական դաշտում նման մի ուժ ունենալ, ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն մի քանի հանդիպում է ունեցել քաղաքական դաշտում արևմտյան գաղափարներ կրող գործիչների հետ՝ փորձելով նրանց միջոցով այս ուղղությամբ աշխատանքներ տանել և թիմ հավաքել։

Ի դեպ, ըստ տեղեկությունների, այս ուժը կարող է նաև հակակշիռ լինել ընդդիմության դաշտում գործող այն կուսակցություններին, որոնք փաստացի ներկայումս Փաշինյանի կողքին են, սակայն երկարաժամկետ կտրվածքով վստահելի չեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը