Հունվարից գազի գինը սահմանին կարող է դառնալ 205 դոլար․ «Հրապարակ»
«Տեղեկություն կա, որ գազի գինը հունվարից կարող է դառնալ 205 դոլար՝ սահմանի վրա, տեղյակ եք նման քննարկումներից՝ հարցրինք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանին: «Գիտեք, նախկինում ևս այդպիսի խոսակցություն կար. արդյունքում սահմանում և բուն սպառողի համար այդ գներն այլ եղան, ասել է՝ իմ և ձեր համար գազի գնի որոշակի թանկացում չեղավ, արդյունավետ լուծում գտնվեց:
Ըստ մեթոդաբանության և էներգետիկայի օրենքի՝ 5 ամիսը մեկ գազի գինը վերանայվում է: Անկեղծ ասած՝ Ձեր նշած թվից տեղյակ չեմ, բայց եթե սահմանին գազի գինը փոփոխվի, դա ավտոմատ բերելու է գազի գնի վերանայման»:
Հնարավոր կլինի այս անգամ ևս սուբսիդավորմամբ հարցը լուծել: «Դուք խոսում եք դեռևս չկայացած փաստի մասին, կարող եմ ասել, որ գազի համակարգում արդյունավետության բարձրացման բավականաչափ տեղեր կան, և դրա շնորհիվ էր, որ կարողացանք հարցը կարգավորել»: Հարցը հիմնականում կարգավորվեց համակարգում կրճատումների, «ՀայՌուսգազարդի» շահույթների հաշվին, ոչ թե մոբիլ կառավարման:
«Կարող եք նայել «ՀայՌուսգազարդի» 2018-ի հաշվետվությունները և նկատել, որ տարին խիստ շահութաբեր է եղել: Մենք, ընդհանուր առմամբ, շահագրգիռ ենք, որ հավասարակշռված մոտեցումներ լինեն այդ հարցում»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: